Սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը

24.09.2025, 07:55
Մերձավանում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով սպասնվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը
Սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։