Մադոննան 24 ժամում կորցրել է իր զարմիկին և երկու ընկերների կորոնավիրուսի պատճառով (ՎԻԴԵՈ)

13.04.2020, 15:41
Մադոննան 24 ժամում կորցրել է իր զարմիկին և երկու ընկերների կորոնավիրուսի պատճառով. ՎԻԴԵՈ
Մադոննան 24 ժամում կորցրել է իր զարմիկին և երկու ընկերների կորոնավիրուսի պատճառով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ փոփ աստղ, երգչուհի Մադոննան հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում կորցրել է երկու իր համար հարազատ ընկերների և իր զարմիկին:

Загружается новость ... "Лево"

Հայտնի է, որ երգչուհին ինքնամեկուսացել է Լոնդոնում, հաղորդում է Fox News-ը: Instagram-ում հրապարակված տեսանյութում երգչուհին նստած է մութ սենյակում և ինչ-որ բան է տպում գրամեքենայի վրա:

«Մենք չենք կարող միշտ լավ օրեր ունենալ: Ես ոչ մի րոպե աչք չեմ փակել անցյալ գիշեր»,- նշել է երգչուհին տեսանյութում:

Խոսքը շարունակելով` նա հայտնել է, որ վերջին 24 ժամում կորցրել է իր զարմիկին, թիկնապահի եղբորը և իր երաժշտական ղեկավար Օռլանդո Պուերտային, ով աշխատել է Մադոննայի բազմաթիվ երգերի վրա;

«Այսօր լավ օր չէր»,- կիսվել է երգչուհին իր հետևորդների հետ: -0-