Հրապարակվել են ցնցող կադրեր Շերեմետևոյում 1 տարի առաջ գրանցված SSJ-100 օդանավի աղետից (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ ՌԴ Քննչական կոմիտեն հրապարակել է Sukhoi SuperJet 100 (SSJ-100) օդանավի ավիավթարի տեսանյութը, որը տեղի է ունեցել մեկ տարի առաջ մոսկովյան Շերեմետյեվո օդանավակայանում։ Տեսանյութը տեղադրված է գերատեսչության պաշտոնական YouTube-յան էջում, հաղորդում է lenta.ru-ն։
Տեսանյութում երևում է, թե ինչպես կրակով բռնված ինքնաթիռը գլորվում է թռիչքուղով, իսկ հետո կտրուկ արգելակում՝ շարժման ուղղությանը հակառակ։ Դրանից հետո ուղևորները սկսում են արագ իջնել փչովի սանդուղքով և փախչելով փրկվում։ Մի քանի վայրկյան անց օդանավին մոտենում են հրշեջ մեքենաները և փորձում մարել հրդեհը։
Ապրիլի 15-ին նույնպես հաղորդվել է, որ ՌԴ ՔԿ-ն ավարտել է Sukhoi SuperJet 100 օդանավի ավիաաղետի գործով քրեական գործի քննությունը։ Գործով միակ քննվողը օդանավի հրամանատար Դենիս Եվդոկիմովն է, ով մեղադրվում է անվտանգության կանոնների խախման մեջ։
Ինքնաթիռը սկսել է այրվել վթարային վայրէջքի ժամանակ 2019թ․-ի մայիսի 5-ին մայրաքաղաքի օդանավակայանում ։ Այն կատարում էր Մոսկվա-Մուրմանսկ չվերթը, այնուամենայնիվ ստիպված էր վերադառնալ սկզբնակետ։ Հրամանատարի և անձնակազմի մյուս անդամների խոսքով, օդանավին կայծակ է հարվածել, ինչից հետո առաջացել են կապի խնդիրներ և ավտոմատ համակարգի խափանում։
ՌԴ ՔԿ-ի վերջին տվյալներով, ավիավթարի հետևանքով մահացել է 41 մարդ, որոնց թվում անձնակազմի մեկ անդամ, կենդանի է մնացել 37 մարդ, այդ թվում անձնակազմի 4 անդամ։ -0-

