ՀՀ նախագահը ցավակցություն է հղել Դոնի Ռոստովում օդանավի կործանման կապակցությամբ
19.03.2016,
23:50
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Դոնի Ռոստովի օդանավակայանում «Boeing 737-800» ինքնաթիռի կործանման կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Դոնի Ռոստովի օդանավակայանում «Boeing 737-800» ինքնաթիռի կործանման կապակցությամբ, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Հայաստանի նախագահը խնդրել է սրտակցության և աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մտերիմներին:
Ճակատագրի հեգնանքը. կորած անձնագիրը փրկել է տղամարդու կյանքը>>
Դուբայից թռչող FlyDubai ավիաընկերության Boeing 738 ինքնաթիռը նախօրեի գիշերը կործանվել է Դոնի Ռոստովի օդանավակայանում: ՌԴ ԱԻՆ-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 55 ուղևորները (18 տղամարդ, 33 կին և 4 երեխա) և անձնակազմի 7 անդամներ` ընդամենը 62 մարդ:
Քննիչները կործանման երեք վարկած են դիտարկում` եղանակային վատ պայմաններ, անձնակազմի սխալը և տեխնիկական անսարքությունը:-0-