Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 70–ամյա տղամարդը

23.04.2025, 10:46
Որպես անհետ կորած որոնվող 70–ամյա տղամարդը հայտնաբերվել է մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի մոտ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 70–ամյա տղամարդը

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 19-ին հաղորդվել էր 1955 թվականին ծնված Ղարիբ Ավագյանի անհետ կորելու մասին:

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 20-ին նա հայտնաբերվել է մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի մոտ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: