Երևանում 16–ամյա պատանին դանակահարել է հասակակից ընկերոջը․ վերջինս հոսպիտալացվել է

23.04.2025, 13:21
Երևանում 16–ամյա պատանին դանակահարել է ընկերոջը
Երևանում 16–ամյա պատանին դանակահարել է հասակակից ընկերոջը․ վերջինս հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 21-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-պատռված վնասվածքով բուժօգնության է դիմել 16-ամյա պատանի, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում նրան դանակով հարվածել է հասակակից ընկերը: 

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: 

16-ամյա պատանին ձերբակալվել է և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել նախաքննական մարմին: