Դուրս են բերվել Սոչիի ավիավթարի մոտ 80 զոհերի դիերը

27.12.2016, 10:44
Կործանված Տու-154 ինքնաթիռի մոտ 80 ուղևորների և անձնակազմի անդամների դիերն են դուրս բերվել Սև ծովի հատակից և մակերևույթից:
Դուրս են բերվել Սոչիի ավիավթարի մոտ 80 զոհերի դիերը
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կործանված Տու-154 ինքնաթիռի մոտ 80 ուղևորների և անձնակազմի անդամների դիերն են դուրս բերվել Սև ծովի հատակից և մակերևույթից, «Ինտերֆաքսին» է հայտնել ԱԻ աղբյուրը։

«Այս պահին դուրս է բերվել 80 մարդու մարմիններ»,– ասել է գործակալության զրուցակիցը։

Բացի այդ, նախնական տվյալներով, որոնողական օպերացիայի մասնակիցներին հաջողվել է հայտնաբերել ֆյուզելյաժի խոշոր հատվածներ և օդանավի աջ շարժիչը, ավելացրել է աղբյուրը։
«Ինտերֆաքսն» առայժմ չի տիրապետում տվյալ տեղեկության պաշտոնական հաստատման մասին տեղեկությանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաթիռի կործանման տեղում հայտնաբերվել է, ենթադրաբար, անձնակազմի անդամներից մեկի մարմինը։

Պաշտպանության նախարարությունում հայտնել են նաև, որ այս պահին ավարտվել է ջրի մակերևույթի 100 տոկոսի զննումը որոնման շրջանում, յոթ հատվածներում զննվել է հատակը, իսկ որոնողական օպերացիայի անցկացման շրջանը բաժանված է 15 հատվածների։

Պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռը կորել է ռադարներից կիրակի առավոտյան Սոչիից մեկնելուց քսան րոպե անց։ Օդանավում, վերջին տվյալներով, եղել է 92 մարդ` ներառյալ զինծառայողներ, լրագրողներ, Ալեքսանդրովի անվան երգուպարի համույթը և «Արդար օգնություն» հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան։ Նրանք մեկնում էին Սոչի։ Օդանավն ընկել է Սոչիի ծովափից ոչ հեռու Սև ծովի ավազան։ -0-