Ավտովթար–վրաերթ՝ Արարատի մարզում․ Volkswagen–ը բախվել է մեքենաների ու վրաերթի ենթարկել մայթով քայլող 21–ամյա հետիոտնին

10.06.2026, 15:13
Արարատի մարզում մեքենան բախվել է մեկ այլ մեքենայի, ապա կայանված մեքենայի, վրաերթի ենթարկել հետիոտնին ու բախվել երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր
Ավտովթար–վրաերթ՝ Արարատի մարզում․ Volkswagen–ը բախվել է մեքենաների ու վրաերթի ենթարկել մայթով քայլող 21–ամյա հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 01:15-ի սահմաններում Տափերական գյուղի Կենտրոնական փողոցում դեռևս ինքնությունը չպարզված անձը, վարելով «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, բախվել է Արարատի մարզի բնակիչ 64-ամյա Աշոտ Կ.-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենային, ապա բախվել ճամփեզրին կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթանալով վրաերթի ենթարկել մայթով անցնող հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Արմեն Ս.-ին, իսկ հետո էլ բախվել բետոնե էլեկտրասյանը։

Ավտովթար-վրաերթի հետևանքով վրաերթի ենթարկված Արմեն Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։