Ողբերգական ավտովթար՝ Ծաղկաձորում․ «ՎԱԶ-2107»-ը բախվել է կայանված «Toyota»-ին, վարորդը մահացել է

09.06.2026, 18:47
Ողբերգական ավտովթար՝ Ծաղկաձորում
Ողբերգական ավտովթար՝ Ծաղկաձորում․ «ՎԱԶ-2107»-ը բախվել է կայանված «Toyota»-ին, վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Սարալանջային փողոցում դեպի ճոպանուղի տանող հատվածում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենային։

«ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի մեջ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են վարորդի դին։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդի և մահացածի ինքնությունը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։