Ավտովթար Երևանում՝ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ. այն տեղափոխում էր կորոնավիրուսով 3 վարակվածների (ՖՈՏՈ)

04.04.2020, 16:04
Խոշոր ավտովթար Երևանում՝ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ. այն տեղափոխում էր կորոնավիրուսով 3 վարակվածների. ՖՈՏՈ
Ավտովթար Երևանում՝ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ. այն տեղափոխում էր կորոնավիրուսով 3 վարակվածների (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Երեկ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար, մեքենան հատուկ կարանտինային գոտուց տեղափոխելիս է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 պացիենտի։ Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:      

«Վթարի հետևանքով պացիենտներից 2-ը չունեն վնասվածքներ, միայն 1-ի մոտ առկա է թեթև վնասվածքներ։ Վերջինս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում անցնում է հետազոտություններ, կյաքին վտանգ չի սպառնում»,- նշել է նա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Երևանում կատարված ավտովթարը գրանցվել է ապրիլի 3-ին ժամը 22.45-ի սահմաններում Գայի պողոտայի և Թոթովենցի փողոցի խաչմերուկում:

Загружается новость ... "Лево"

Կայքի հաղորդմամբ, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 34-ամյա Էդգար Հ-ի վարած «Ջին Բեյ» մակնիշի շտապօգնության մեքենան և Երևանի բնակիչ՝ 23-ամյա Գրիգոր Ա-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենան։ Բախումից հետո «Ջին Բեյի» վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել էլեկտրասյանն ու Երևանի բնակիչ՝ 31-ամյա Գևորգ Մ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենային։-0-

 - рис.1