Ավտովթար՝ Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն, վերջինս բախվել է երկաթե էլեկտրասյանը
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 08:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Հայաստանում Չինաստանի դեսպանատամ հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 33-ամյա Կարապետ Ա.-ի վարած «Ford Transit» մակնիշի և 19-ամյա Ալեք Ա.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
ախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

