Գյումրիում ուժեղ կարկուտ ու հորդառատ անձրև է տեղացել. որոշ փողոցներ դարձել են անանցանելի (ՎԻԴԵՈ)

11.06.2026, 10:53
Գիշերն ուժեղ կարկուտ է տեղացել Գյումրիում, որոշ փողոցներ դարձել են անանցանելի․ ՎԻԴԵՈ
Գյումրիում ուժեղ կարկուտ ու հորդառատ անձրև է տեղացել. որոշ փողոցներ դարձել են անանցանելի (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Գիշերն ուժեղ կարկուտ է տեղացել Գյումրիում։ Այս մասին հայտնել է օգտատեր Տիգրան Պետրոսյանը՝ հրապարակելով տեսանյութ Facebook–յան իր էջում։

«Այս կարգի գիշերային կարկտի, որ նոր տեղաց Գյումրիում, երբեք ականատես չեմ եղել...»,- գրել է օգտատերը տեսանյութին կից։

Shamsyan.com-ի հաղորդմամբ`տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը Գյումրիում շատ փողոցներ վարորդների ու հետիոտների համար դարձրել էին անանցանելի։

«Անգամ կային փողոցներ, որտեղ կարկուտի և անձրևաջրերի բարձրությունը հասնում էր 40-50 սանտիմետրի», - նշված է հաղորդագրության մեջ։