Լոռու մարզում անտառներում քաղաքացիներ են մոլորվել․ ահազանգ Փրկարար ծառայությունում

11.06.2026, 11:20
Նախօրեին երեկոյան ահազանգ է ստացվել, որ Լոռու անտառներում քաղաքացիներ են մոլորվել

Լոռու մարզում անտառներում քաղաքացիներ են մոլորվել․ ահազանգ Փրկարար ծառայությունում

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված քաղաքացիներին, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառաութուննից։

«Հունիսի 10-ին՝ ժամը 20:49-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆիոլետովո բնակավայրի սարերում՝ անտառածածկ տարածքում, երկու քաղաքացի մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը», - նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և նրանց ուղեկցել բնակության վայր։