Նեպալում օդանավ է վթարվել, 18 մարդ զոհվել է (ՎԻԴԵՈ)

24.07.2024, 14:24
Հրապարակվել են Նեպալում օդանավի վթարի կադրերը, կան զոհեր
Նեպալում օդանավ է վթարվել, 18 մարդ զոհվել է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․  Նեպալի օդանավակայանում այսօր թռիչքի ժամանակ ինքնաթիռ է վթարի ենթարկվել, կան զոհեր։

Կատմանդուի օդանավակայանում նեպալական Saurya Airlines ավիաընկերության ինքնաթիռում բռնկված հրդեհի բեկորներից դուրս է բերվել 13 մարդու դի։ Ինքնաթիռում ընդհանուր առմամբ 18 ուղևոր է եղել։ Ողջ է մնացել միայն օդաչուն, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է kommersant.ru -ն։

Ինչպես հայտնել է Նեպալի քաղավիացիայի վարչությունը, Saurya Airlines–ի 9N-AME գրանցման համարով ինքնաթիռը Տրիբհուվան միջազգային օդանավակայանից մեկնելիս է եղել Պոխարա` տեղական ժամանակով ժամը 11:11-ին: Թռիչքից կարճ ժամանակ անց վթարի է ենթարկվել թռիչքուղու արևելյան մասում։

«Հրդեհը մեկուսացվել է, 18 մարդու մահացած են գտել, ծանր վիրավորում ստացած մեկ անձ տեղափոխել է հիվանդանոց»,- ասվում է վարչության` X-ի էջում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։

Saurya Airlines ավիաընկերությունը հրապարակել է 19 մարդու անվանացանկ, որոնք գտնվել են ինքնաթիռում։ 17-ը եղել են ուղևորներ, 2-ը` օդաչու։ Նրանք բոլորը եղել են Saurya Airlines ավիաընկերության աշխատակիցներ։ Ինչպես նշված է ցանկում, ուղևորներից 16–ը Նեպալի քաղաքացիներ էին, 1-ը` օտարերկրացի, նրա քաղաքացիությունը չի նշվում։