Մյանմայում ուղևորատար օդանավ է կործանվել (ՖՈՏՈ)

08.05.2019, 20:54
Մյանմայում ուղևորատար օդանավ է կործանվել:
Մյանմայում ուղևորատար օդանավ է կործանվել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մյանմայում ավիավթարի է ենթարկվել Biman բանգլադեշյան ավիաընկերությանը պատկանող օդանավը, հաղորդում է Ինտերֆաքսը` հղում անելով The Myanmar Times հրատարակությանը։

Ավիավթարը տեղի է ունեցել Յանգոնի միջազգային օդանավակայանում։

Դատելով սոցցանցերում հրապարակված լուսանկարներից` Bombardier Dash 8 Q400 տիպի ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, օդանավի ֆյուզելյաժը վնասվել է։ Տեղեկություն չկա վթարը տեղի է ունեցել թռիչքի, թե վայրէջքի ժամանակ։

Դեռ տեղեկություն չկա նաև օդանավում գտնվող ուղևորների և անձնակազմի անդամների մասին։ Նախնական տվյալներով, ավիավթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր չկան։

Յանգոնի օդանավակայանը ժամանակավորապես փակ է։ Միջադեպի վայրում աշխատում են փրկարարական ծառայությունները։–0–