Ամեն ինչ լավ կլինի․ Երևանում հայտնվել են կորոնավիրուսց տուժած երկրներին գոտեպնդող վահանակներ (ՎԻԴԵՈ)

25.03.2020, 11:14
Ամեն ինչ լավ կլինի․ Երևանում հայտնվել են կորոնավիրուսց առավել տուժած երկրներին գոտեպնդող վահանակներ․ ՎԻԴԵՈ
Ամեն ինչ լավ կլինի․ Երևանում հայտնվել են կորոնավիրուսց տուժած երկրներին գոտեպնդող վահանակներ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է ակցիա կորոնավիրուսից առավել տուժած երկրների քաջալերման համար:

«Երևանի գովազդային վահանակների վրա այս օրերին վարակի դեմ պայքարող բարեկամ երկրներին գոտեպնդող հոլովակներ կլինեն»,- Facebook-յան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

ՀՀ–ում մարտի 25-ի ժամը 10:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 265 դեպք, 16-ն առողջացած: 

ՀՀ կառավարությունը մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարել է արտակարգ դրություն երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Մարտի 24-ին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց մեկ շաբաթով  խստացնել երկրում արտակարգ դրության պայմաները։-0-