26–ամյա կինն ու նրա դուստրը որոնվում են որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)

04.08.2023, 14:43
ՀՐԱՏԱՊ. 26–ամյա կինն ու նրա դուստրը որոնվում են որպես անհետ կորած. ՎԻԴԵՈ
26–ամյա կինն ու նրա դուստրը որոնվում են որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Մարտունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում են 1997թ.–ին ծնված Հեղինե Գևորգյանը և նրա դուստրը` Միլենան, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Նրանք օգոստոսի 3–ին ժամը 14–ի սահմանում Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում գտնվող սուպերմարկետներից մեկից դուրս են եկել և մինչ այժմ չեն վերադարձել։

Նրանք գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մարտունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1–02 հեռախոսահամարով։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–