Օձերը չեն պատրաստվում նահանջել. Քասախում 1 մետրանոց գյուրզա է հայտնաբերվել

07.06.2017, 10:43
Նախօրեին Կոտայքի մարզի Քասախ գյուղում 1 մետրանոց գյուրզա է հայտնաբերվել։
Օձերը չեն պատրաստվում նահանջել. Քասախում 1 մետրանոց գյուրզա է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Կոտայքի մարզի Քասախ գյուղում 1 մետրանոց գյուրզա է հայտնաբերվել։

Загружается новость ... "Лево"

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունիսի 6-ին ժամը 17:01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Վ. Սարգսյան 4-րդ փողոցի թիվ 7 տան ավտոտնակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

«Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ (մոտ 1մ) և տեղափոխել անվտանգ տարածք», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–