Սպանվել է ՀԱՄԱՍ–ի ղեկավար Իսմայիլ Հանիան

31.07.2024, 11:14
ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ նա սպանվել է Թեհրանում նստավայրի ուղղությամբ իսրայելական հարվածի հետևանքով
Սպանվել է ՀԱՄԱՍ–ի ղեկավար Իսմայիլ Հանիան

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մահացել է ՀԱՄԱՍ–ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան, հայտնում է Mehr գործակալությունը։

ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ նա սպանվել է Թեհրանում նստավայրի ուղղությամբ իսրայելական հարվածի հետևանքով։ Հանիան մասնակցում էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։

Reuters–ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդն արտակարգ խորհրդատվություն է անցկացնում Հանիայի սպանության կապակցությամբ։