ԻՊ–ն սպառանցել է Ֆրանսիայի ճակատագրին արժանացնել Սիրիայի ավիահարվածներին մասնակցող երկրները

16.11.2015, 19:27
«Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականները հրապարակել են հերթական տեսանյութը, որում սպառնում են ահաբեկություններ իրականացնել այն երկրներում, որոնք մասնակցում են Սիրիայի ավիահարվածներին:
ԻՊ–ն սպառանցել է Ֆրանսիայի ճակատագրին արժանացնել Սիրիայի ավիահարվածներին մասնակցող երկրները
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականները հրապարակել են հերթական տեսանյութը, որում սպառնում են ահաբեկություններ իրականացնել այն երկրներում, որոնք մասնակցում են Սիրիայի ավիահարվածներին, գրում է vesti.ru–ն։

Առանձնահատուկ նշվել է Վաշինգտոնի նկատմամբ գրոհը։

«Ինտերֆաքսը» հայտնում է, որ տեսանյութում գրոհայինները խոստանում են «Ֆրանսիայի ճակատագրին» արժանացնել ավիահարվածներին մասնակցող երկրները։

«Մենք խաչակրաց արշավանքին մասնակցող պետություններին ասում ենք, որ երդվում ենք Աստծով, որ կգա այն նույն օրը, որ եղել է Ֆրանսիայում։ Ինչպես մենք արեցինք Ֆրանսիայի կենտրոն Փարիզում, այդպես էլ, երդվում ենք, որ կհարվածենք Ամերիկային նրա կենտրոն Վաշինգտոնում»,– ասվում է տեսանյութում։

Տեսանյութի իսկությունն առայժմ հաստատել չի հաջողվել։

Նոյեմբերի 14–ի գիշերը Փարիզում և նրա արվարձաններից մեկում մի շարք ահաբեկչություններ և կրակոցներ էին գրանցվել։ Վերջին տվյալներով` զոհվել է 130 մարդ, ավելի քան 352–ը վիրավոր է, որոնցից 99–ը ծայրահեղ ծանր վիճակում են։ -0-