Հնդկաստանում գրանցված ավիավթարի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է առնվազն 110 մարդ (ՎՒԴԵՈ)

12.06.2025, 14:37
Հրապարակվել են կադրեր Հնդկաստանում օդանավի կործանման վայրից․ այն ընկել էր բնակելի թաղամասի վրա․ ՎԻԴԵՈ
Հնդկաստանում գրանցված ավիավթարի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է առնվազն 110 մարդ (ՎՒԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հնդկաստանի Ահմեդաբաբ քաղաքից Լոնդոն մեկնող Boeing 787 Dreamliner-ի ավիավթարի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է առնվազն 110 մարդ։

Օդանավում եղել է Հնդկաստանի 169 քաղաքացի, Մեծ Բրիտանիայի 53 քաղաքացի և Պորտուգալիայի 7 քաղաքացի և անձնակազմի անդամները՝ 2 օդաչու և 10 բորտուղեկցորդուհի։

Օդանավում է եղել նաև Գուջարաթ նահանգի նախկին վարչապետ Վիջայ Ռուպանին ում ճակատագրի մասին տեղեկություններ չկան։

Boeing-ը վթարից մի քանի րոպե առաջ ուղարկել է Mayday աղետի ազդանշանը։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, մի քանի տուժածներ հոսպիտալացվել են։ Հրշեջները մարում են բնակելի շենքերում բռնկված հրդեհը, որոնց վրա ընկել են ինքնաթիռի բեկորները, հայտնում է Shot Telegram–յան ալիքը։

Սա Boeing 787 Dreamliner-ի մասնակցությամբ առաջին ավիավթարն է։ Օդանավը շահագործման է հանձնվել 2013 թվականին և նույն թվականին կատարել է իր առաջին թռիչքը։