Հնդկաստանում 242 ուղևոր տեղափոխող օդանավ է կործանվել. (ՎԻԴԵՈ)
12.06.2025,
13:33
Դեպի Լոնդոն թռչող օդանավն ընկել է Ահմեդաբադ քաղաքի բնակելի թաղամասերից մեկի վրա. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/Նովոստի–Արմենիա/ ․242 ուղևորով ինքնաթիռ է կործանվել Հնդկաստանում։
Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքից Լոնդոն (այլ աղբյուրների համաձայն՝ Բիրմինգհեմ) թռչող Air India ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է թռիչքից կարճ ժամանակ անց քաղաքի թաղամասերից մեկում, հաղորդում է BAZA տելեգրամյան ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
News18-ի տվյալներով՝ Boeing 787 Dreamliner-ում եղել է 242 մարդ։
Զոհվածների և վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են։

