Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում իջավ Սուրբ կրակը
19.04.2025,
17:38
Սուրբ կրակն իջավ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Սուրբ կրակն իջավ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում։ Ուխտավորները միմյանց են փոխանցում այն՝ վառելով մոմերը։
Սուրբ կրակը դարձել է Զատկի խորհրդանիշ բազմաթիվ հավատացյալների համար։ Այն իջնում է տաճարի կենտրոնում գտնվող քարե կառույցի մեջ՝ սուրբ գերեզմանի վրայով։ Նրա ներսում առաջանում է կրակե սյուն, որից վառում են մոմերն ու ճրագները։
Ուղղափառ հավատացյալների համար Սուրբ կրակի հայտնվելը խորհրդանշում է Հիսուսի Հարությունը, կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ և արդարության հաղթանակը կեղծիքի հանդեպ։