Երկիր մոլորակի վրա գրանցվել է հազվագյուտ Հյուսիսափայլ՝ 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկի արդյունքում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

21.01.2026, 11:55
Մոլորակի վրա առաջացել է հազվագյուտ Հյուսիսափայլ վերջին 20 տարվա ընթացքում գրանցված հզորագույն մագնիսական փոթորիկի արդյունքում ․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Երկիր մոլորակի վրա գրանցվել է հազվագյուտ Հյուսիսափայլ՝ 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկի արդյունքում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Շոտլանդիայի ողջ տարածքում՝ հյուսիսային Օրկնեյան կղզիներից մինչև հարավային Բորդերս շրջան, երկուշաբթի գիշերը դիտվել է բնության ամենագեղեցիկ երևույթներից մեկը՝ Հյուսիսափայլը: Տպավորիչ կարմիր և կանաչ երանգները լուսավորել են երկինքը, գրում է BBC-ն։

Հյուսիսափայլը գիշերային երկնքում հայտնվում է որպես լույսի պայծառ, պտտվող վարագույրներ, որոնց գույները տատանվում են կանաչից մինչև վարդագույն և ալ կարմիր:

Այն առաջանում է, երբ Արեգակի լիցքավորված մասնիկները բախվում են Երկրի մթնոլորտի գազերին: 

Северное сияние

ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը (NOAA) հայտնել է, որ գիշերվա ընթացքում տեսանելի տեսարանները վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորկի արդյունքն էին: 

Նման երևույթ վերջին անգամ դիտվել է 2003 թվականի հոկտեմբերին։ 

Северное сияние

Ի՞նչ է Հյուսիսափայլը 

Երկրի մթնոլորտում ամենատարածված երկու գազերն են ազոտը և թթվածինը: Թթվածնի ատոմները փայլում են կանաչ գույնով, որն ամենահաճախն է հանդիպում Հյուսիսափայլի ժամանակ, մինչդեռ ազոտի ատոմներն արձակում են մանուշակագույն, կապույտ և վարդագույն երանգներ: 

Ամենատպավորիչ հյուսիսափայլերը տեղի են ունենում այն ժամանակ, երբ Արեգակը արձակում է մասնիկների հսկայական ամպեր, որոնք կոչվում են «պսակաձև զանգվածի արտանետումներ»: