Թբիլիսիում սկսվել է ընտրությունների արդյունքների դեմ ցույցը

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վրաստանի խորհրդարանի դիմաց սկսվել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կազմակերպած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույցը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը ակցիայի վայրից։
Հրապարակը մարդաշատ է, մարդկանց ձեռքում Վրաստանի և ԵՄ դրոշներ են, ինչպես նաև պաստառներ։ Հավաքվածները շարժվում են դեպի Ռուսթավելու պողոտա՝ արգելափակելով դրա երկայնքով մեքենաների շարժը։
Նախօրեին ճեպազրույցում Զուրաբիշվիլին ասել էր, որ չի ճանաչում անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և կոչ է արել քաղաքացիներին հոկտեմբերի 28–ին 19։00–ին դուրս գալ բողոքի ակցիայի՝ ընդդեմ ընտրությունների արդյունքների։ Իր խոսքում նա նաև ոչ լեգիտիմ է անվանել գործող կառավարությունը։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ, իշխող «Վրացական երազանք»-ը, որը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման և հակառուսական պատժամիջոցների դեմ, ստացել է ձայների 53,93 տոկոսը։ Ընդդիմությունը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։