435.48
4.36
404.42
+4
Եղանակը Երևանում
Հայ

Ջուլիան Ասանժը կալանավորվել է

14:00
11 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կալանավորվել է բրիտանական ոստիկանության կողմից։

Այս մասին հաղորդում է lenta.ru–ն` հղում անելով Reuters–ին։

«Այսօր` ապրիլի 11–ին, 47–ամյա Ջուլիան Ասանժը կալանավորվել է ոստիկանության աշխատակիցների կողմից Էկվադորի դեսպանատանը», – ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ոստիկաններին դեսպանատուն է հրավիրել դեսպանը։ Դրանից առաջ Էկվադորը հրաժարվել է ապաստան տրամադրել Ասանժին։

Ինչպես հաղորդվում է, WikiLeaks–ի հիմնադիրը գտնվում է կալանքի տակ Լոնդոնի կենտրոնում։

Ասանժն ավելի քան 6 տարի բնակվում էր Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատանը։ Այդ ընթացքում երկրի իշխանություններն Ասանժի անվտանգության համար ծախսել են առնվազն 5 մլն դոլար։

Ասանժն ապաստան էր խնդրել 2012թ.–ին` վախենալով, որ իրեն կհանձնեն Շվեդիայի իշխանություններին, որտեղ նրան բռնաբարության մեղադրանք են առաջադրել։ 2017թ.–ի մայիսին քննությունը դադարեցվել էր, սակայն Ասանժը շարունակում էր վախենալ, որ իրեն կհանձնեն Շվեդիայի իշխանություններին, քանի որ Ստոկհոլմը կփոխանցի նրան ԱՄՆ–ին, որտեղ նրան կարող է սպառնալ մահապատիժ Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը հրապարակելու համար։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից
09:32
11 Հունվարի 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
15:32
10 Հունվարի 2024
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
19:37
27 Դեկտեմբերի 2023
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն․ ի՞նչ է տեղի ունեցել նրա հետ
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն
14:29
26 Դեկտեմբերի 2023
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
14:40
19 Դեկտեմբերի 2023
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով (ՖՈՏՈ)
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով․ ՖՈՏՈ
10:36
30 Նոյեմբերի 2023
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը․ նա 100 տարեկան էր
100 տարեկանում մահացել է ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը
19:37
20 Նոյեմբերի 2023
Sunexpress–ի օդանավը Փարիզում «մոռացել է» 30 ուղևորի և օդաչուին
Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում
10:16
06 Նոյեմբերի 2023
Հզոր մագնիսական փոթորիկը հանկարծակի ծածկել է Երկիր մոլորակը
Հզոր մագնիսական փոթորիկը հանկարծակի ծածկել է Երկիրը։ Այս մասին են վկայում Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալները