435.71
4.38
404.37
+6
Եղանակը Երևանում
Հայ

Ի՞նչ անել, եթե փոխառուն բանկին պարտք է մնացել, իսկ վարկը պետք է մարեք դուք

12:01
18 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մեր ժամանակներում կյանքը լի է անակնկալներով։ Այդ պատճառով կարող է պատահել այնպես, որ ձեզ, հանկարծ, զանգահարեն բանկից մի վարկի համար, որը վերցրել է ձեր հարազատներից մեկը, իսկ մարել պետք է դուք։ Ի՞նչ անել նման իրավիճակում։ «Նովոստի-Արմենիա» գործակալությունն առաջարկում է մի քանի գործնական խորհուրդ, որոնք կօգնեն կողմնորոշվել, թե որ դեպքում եք պարտավոր վճարել ձեր կնոջ, հորեղբոր կամ եղբոր փոխարեն, իսկ որ դեպքում՝ ոչ։
Այս խնդրի լուծման երեք տարբերակ կա։ Որոշ դեպքերում դուք օրենքով պարտավոր եք վճարել, իսկ մյուս դեպքերում՝ ոչ։ Բացի այդ, ձեզ համար կարող է շահավետ լինել օգնել բարեկամին ֆինանսական խնդիրները լուծելու հարցում։

кошелек заемщик

Ո՞ր դեպքում է պետք վճարել 

  • Եթե դուք ձեր բարեկամի կամ ընկերոջ վարկի երաշխավորն եք։ Այդ դեպքում դուք բանկի կամ միկրոֆինանսական կազմակերպության հանդեպ նույնպիսի պատասխանատվություն եք կրում, որքան ինքը՝ փոխառուն։ Այդ պատճառով վարկային կազմակերպությունն իրավունք ունի պահանջել ձեզնից վճարել պարտքը։  

  • Եթե դուք փոխառուի ժառանգն եք, քանի որ նրա մահից հետո ձեզ է փոխանցվում ոչ միայն նրա թողած ունեցվածքը, այլև պարտքերը, որոնք դուք պարտավոր եք մարել։ Ընդ որում, դուք վճարելու եք ոչ թե ամբողջ պարտքը, այլ փոխառուից ստացած ունեցվածքի արժեքի չափով։
  • Եթե դուք վարկի համապարտատեր եք, այսինքն՝ եթե վարկը ձևակերպված է երկու հոգու վրա և պայմանագիրը ստորագրված է երկուսի կողմից։ Նման դեպքերում երկու փոխառուն էլ հավասարաչափ պատասխանատվություն են կրում վարկատուի հանդեպ։ Բանկի համար միևնույնն է, թե դուք ձեր միջև ինչպես կբաժանեք վճարումները, կարևորն այն է, որ դրանք ժամանակին կատարվեն։ Ընդ որում, եթե դուք գործընկերոջ հետ ինչ-որ տարաձայնություններ ունենաք, ապա չի ստացվի կիսել պարտքը և վճարել միայն ձեր մասը։ Եվ եթե վարկը վերցրել եք գրավով, օրինակ՝ մեքենայի, ապա այն կարող են առգրավել և վաճառել, որպեսզի բանկը կարողանա վերադարձնել իր փողերը։ Եթե գրավ չի եղել, ապա դատարանի որոշմամբ՝ ձեզնից կարող են առգրավել և վաճառել այլ իրեր։
  • Եթե ամուսինները հիփոթեք են վերցրել, բայց նրանցից մեկը հրաժարվել է վճարել վարկը։ Այդ դեպքում, օրենքով, ամբողջ վարկը ստիպված կլինի վճարել մյուս ամուսինը։ Բայց այդ դեպքում նա դառնում է բնակարանի կամ տան միակ սեփականատերը և այն չի կիսվի նույնիսկ ամուսնալուծության ժամանակ։ 

Ո՞ր դեպքում դուք պարտավոր չեք վճարել 

  • Եթե դուք ձեր բարեկամի վարկի պայմանագրի հետ կապված ոչ մի թուղթ չեք ստորագրել, դուք անձամբ ոչինչ պարտավոր չեք։ Եթե նա առանձին է ապրում և ձեզ չի հետաքրքրում, թե ինչ կլինի նրա ունեցվածքի հետ, դուք պարտավոր չեք լուծել նրա ֆինանսական խնդիրները։

кошелек заемщик

Ո՞ր դեպքում իմաստ ունի վճարելը

  • Եթե դուք օգտագործում եք փոխառուին պատկանող գույքը, օրինակ՝ տունը կամ մեքենան, ապա կարող եք այդ ամենը կորցնել, եթե դատարանը որոշի, որ պարտքը չվճարելու պատճառով այդ գույքը ենթակա է վաճառքի։ Այդ պատճաով, իմաստ ունի օգնել բարեկամին, նույնիսկ եթե դուք չէիք նախատեսել այդ ծախսերը։ Դուք կարող եք ապահովագրել ձեզ և փորձել պայմանավորվել փոխառուի հետ և ձեզ հետաքրքրող գույքի սեփականության իրավունք ստանալ` այդ կերպ պահպանելով այն ընտանիքի համար։

  • Եթե ձեր ընդհանուր բնակարանի մի մասը պատկանում է փոխառուին, ապա վարկի պարտքի հետ կապված խնդիրը ուղղակիորեն կանդրադառնա ձեզ վրա։ Մի կողմից դուք պատասխանատու չեք բարեկամի վարկային պարտքերի համար և սեփականության ձեր մասը ոչ ոք ձեզնից չի խլի։ Բայց եթե պարտքը չմարվի, մեծ հավանականություն կա, որ բարեկամի գրավադրած բաժինը վաճառվի բաց աճուրդի ժամանակ, և դուք ստիպված լինեք մեկ հարկի տակ ապրել պատահական մարդկանց հետ։

Դրանից հնարավոր է խուսափել, եթե դուք ինքներդ ցանկանաք գնել բարեկամից գույքի նրա  բաժինը, նույնիսկ եթե այն գրավի տակ է։ Բայց սկզբում պետք է դիմել վարկատուին, ստանալ նրա թույլտվությունը գործարքը կատարելու համար և ձևակերպել դա այնպես, որ գումարն ուղղվի հենց վարկի մարմանը։ Ընդ որում, ավելի լավ կլինի խորհրդակցել փորձառու փաստաբանների հետ։ Նրանք կօգնեն կազմել պայմանագիրն այնպես, որ հետագայում գործարքը հնարավոր չլինի վիճարկել, և ձեր շահերը չոտնահարվեն։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։
10:37
15 Սեպտեմբերի 2023
Ներդրումներ կատարելու 10 կանոն` Ուորեն Բաֆեթից
Ներկայացնում ենք Ուորեն Բաֆեթի խորհուրդները