Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության

27.10.2023, 10:45
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երազու՞մ եք սեփական բիզնեսի մասին։ Այդ  դեպքում ձեզ շատ օգտակար կլինեն 3fe (Third Floor Espresso) աշխարհահռչակ ապրանքանիշի սեփականատեր Քոլին Հարմոնի խորհուրդները, ով Իռլանդիայի լավագույն բարիստաներից մեկն է, նա Բարիստայի համաշխարհային առաջնության (WBC) եզրափակչի մասնակիցն է, 3fe սրճարանների ցանցի սեփականատերը։ «Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել։

Այս հոդվածում «Նովոստի–Արմենիա»–ն կխոսի դրանցից մի քանիսի մասին,  և, հնարավոր է, դրանք ինչ-որ մեկին օգտակար լինեն։ Ընդ որում կարևոր չէ՝ դուք պատրաստվում եք բացել ձեր սեփական սրճարանը, թե փորձել ձեզ այլ ոլորտում, Հարմոնի խորհուրդներն օգտակար կլինեն նաև այս դեպքում։

1․ Բիզնես գաղափար կամ բիզնես մոդել

кошелек Бизнесвумен

Սեփական բիզնեսը բացելուց առաջ անհրաժեշտ է հստակ պատկերացնել, թե կոնկրետ ինչով եք ցանկանում զբաղվել և ինչպես եք պատրաստվում ձեր պատկերացումները կյանքի կոչել, որպեսզի դրանք եկամուտ բերեն։

Հարմոն

Պլանավորելով նոր բիզնես՝ կարևոր է սեփական ձեռնարկատիրությունը դիտարկել ոչ միայն որպես բիզնես գաղափար, այլև որպես բիզնես մոդել։

Բիզնես գաղափարն ընդհանուր պատկերացում է այն մասին, թե ինչպես է աշխատում ձեր բիզնեսը։ Դա մակերեսային նկարագրություն է, որը թույլ է տալիս գրավել մարդկանց, բայց այն չի երաշխավորում կենսունակություն։ Նման գաղափարները գրավիչ են, բայց, ցավոք, որևէ գումար չեն բերում։

Միաժամանակ բիզնես մոդելը մեխանիզմ է, որի օգնությամբ ձեր բիզնեսը վաստակում և կուտակում է դրամական միջոցներ։ Շատ հաճախ ընկերությունների ստեղծողներն այնքան տարված են իրենց բիզնես գաղափարով, որ մոռանում են այն մասին, թե, արդյոք, կարող են գումար աշխատել։

Ամենավատն այն է, որ հիանալի բիզնես գաղափարները վատ բիզնես մոդելներով շրջապատին վստահություն են ներշնչում, որ նրանք նույնպես կարող են բիզնես սկսել և հապճեպ որոշումներ են կայացնում՝ առանց հաշվի առնելու հարցի ֆինանսական կողմը:

2․ Փորձ և գիտելիք

кофе

Ցանկացած բիզնեսում առաջին քայլեր անելիս՝ օգտակար կլինի սկզբնական շրջանում ինչ–որ ժամանակ աշխատել ընտրված ոլորտում և փորձ ձեռք բերել։

Հարմոն

Այսօր, երբ ինձ են դիմում մարդիկ, ովքեր ուզում են սրճարան բացել, բայց չունեն աշխատանքային փորձ այս ոլորտում, ես նրանց խորհուրդ եմ տալիս ոլորրտի մեջ ընկղմվելուց առաջ առաջին հերթին աշխատանքի տեղավորվել սրճարանում կամ ռեստորանում։ Եթե նախատեսում եք բացել սրճարան, հաշվի առեք, որ իրականությունն արմատապես տարբերվում է ձեր պատկերացումներից, և այն այնքան էլ գունեղ չէ, ինչպես թվում է։

Բացելով սեփական սրճարանը, դուք, ամենայն հավանականությամբ, որոշ ժամանակ ընդհանրապես գումար չեք աշխատի մինչև չկուտակեք որոշակի փորձ և գիտելիքներ։ Շատ ավելի խելամիտ է սովորել ուրիշի մոտ, քանի դեռ պատասխանատվության բեռը չի ճնշում, բացի այդ, նման հնարավորության համար ձեզ գումար կվճարեն։

Այսօր բիզնես գուրուների շրջանում տարածված է այն կարծիքը, որ սեփական գործը կառավարելու լավագույն միջոցն անհաջողություն կրելն է։ Անհաջողությունը բիզնեսում դարձել է սովորական ծես, մի ​​բան, որով մարդը հպարտանում է՝ որպես տարբերվող նշան, և որոշ չափով ես հասկանում եմ սեփական սխալներից սովորելու առավելությունները: Այնուամենայնիվ, ես ձեզ կասեմ հետևյալը. հաջողությունը ձեռներեցի համար շատ ավելի օգտակար է, քան ձախողումը: Եթե ​​դուք կարող եք հաջողության հասնել առաջին անգամից, խուսափել դառը դասերից, որոնք առաջանում են ձախողման հետևանքով, ապա միշտ այդպես արեք:

3․ Մեկնարկային կապիտալ և մենեջերի հմտություններ

бизнес

Սկսել սեփական գործն առանց լուրջ մեկնարկային կապիտալի գրեթե անհնար է։ Սպասվում են մեծ ծախսեր, մասնավորապես, տարածքի, սարքավորումների վարձակալության, աշխատակիցների աշխատավարձերի և այլնի համար։ Բայց նույնիսկ եթե ունեք բավարար միջոցներ, պետք է հասկանաք, թե ինչի հետ եք գործ ունենալու։

Հարմոն

Տեսել եմ, թե ինչպես մարդիկ, ովքեր շատ փող ունեն, հսկայական գումարներ են ծախսում, որպեսզի սովորեն մեծ հաստատությունների կառավարել, նախքան սեփական գործ սկսելը։ Եթե նման ճանապարհը ձեզ հարմար է, ապա անցեք գործի։ Հակառակ դեպքում, իմաստ ունի ստուգել հիմքը և բացել մի փոքրիկ սրճարան, որը թույլ կտա հասկանալ, թե ինչով եք զբաղվում։

Սեփական բիզնես բացելու մասին որոշում ընդունելիս՝ դուք պետք է հստակ հասկանաք, թե որքան կարող է լինել առավելագույն շրջանառությունը, որքան են կազմում նվազագույն ծախսերը, որոնք են հնարավոր ռիսկերն ու կորուստները, ունեք, արդյոք, անհրաժեշտ փորձ և հմտություններ, որպեսզի առաջ մղեք սեփական բիզնեսը։ Եթե կարողանաք հստակ պատասխանել այս բոլոր հարցերին, ապա կարող եք փորձել։ Գլխավորը սկսելն է։

4․ Բիզնեսում չկան մանրուքներ

кошелек

Սեփական գործի հաջողությունը մեծ մասամբ կախված է բազմաթիվ մանրուքներից՝ կայանատեղիի առկայություն, խաչմերուկի կամ հետիոտնային անցման մոտիկություն, հաստատության ներսում արևի լուսավորության աստիճան։ Եվ սա դեռ ամենը չէ։

Հարմոն

Ձեր բիզնեսը պետք է հաշվի առնի նաև քաղաքի այն հատվածի առանձնահատկությունները, որտեղ որոշել եք բացել այն։ Հետևաբար, զրուցեք հարևանությամբ գտնվող խանութների սեփականատերերի, այդ մասում ապրող ընկերների հետ, որպեսզի հասկանաք, թե ինչ խնդիրներ է անհրաժեշտ հաշվի առնել ապագայում։ Նույնիսկ կարևոր է ձեր ապագա հաճախորդների ժողովրդագրական կազմը։ Մի խոսքով, մանրուքները շատ կարևոր են, և չարժե դրանք անտեսել։ Հիշեք, որ մարդկանց վերաբերմունքն ու սովորությունները շատ դժվար է փոխել։ Դուք, որքան ուզում եք, կարող եք պլաններ կազմել, բայց երբ ձեր հաստատության դռները բացվում են, դուք ձեր բիզնեսի ճակատագիրը վստահում եք հաճախորդներին: Ձեր առանցքային գործընկերը դառնում է սպառողը, նրանից է կախված, թե ինչպես է զարգանալու ձեր բիզնեսը և ինչպիսին այն կդառնա։

5․ Հարազատների և ընկերների աջակցություն

кошелек

Ցանկացած նախաձեռնության հարցում հարազատների և մտերիմների աջակցությունը չափազանց կարևոր է, քանի որ այն մոտիվացնում է հասնել նորանոր հաջողությունների։

Հարմոն

Սեփական գործը բացելիս՝ համոզվեք, որ ձեզ աջակցում են հարազատներն ու մտերիմները, ովքեր կօգնեն հաղթահարել դժվարին ժամանակները, երբ դուք կունենաք ինքնավստահության պակաս՝ առաջ շարժվելու համար։ «Այս մարդն ինքն է իրեն կերտել» արտահայտությունն ինձ ստիպում է ծիծաղել: Կարծում եմ, որ առանց աջակցող խմբի հնարավոր չէ լուրջ հաջողությունների հասնել, և մարդիկ, ովքեր հավակնում են նման կոչմանը, կա՛մ ստում են, կա՛մ տրվում ցնորական երևակայությունների: Երբ վերջապես բացեք ձեր սրճարանը, առաջին օրը ձեր հաստատության դռների մոտ, անկասկած, կտեսնեք ընկերներին և ընտանիքի անդամներին, ովքեր կգան ձեզ շնորհավորելու։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-