Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից

10.10.2023, 10:00
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վերջին շրջանում Հայաստանի տարածքում սկսել են շրջանառության մեջ հայտնվել20 հազար դրամ անվանական արժեքով հուշանվեր- թղթադրամներ։

Այս «հուշանվերային փողերն» իրենց չափերով, ինչպես նաև դիմերեսի և դարձերեսի պատկերներով, շատ նման են ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված իրական նոր սերնդի թղթադրամներին։

Սակայն, չնայած բոլոր նմանություններին, այդ հուշանվեր-թղթադրամների վրա կան զգալի տարբերություններ իսկական թղթադրամներից, որոնք մեր երկրում վճարման միակ միջոցն են։ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։