412.76
4.77
386.62
+23
Եղանակը Երևանում
Հայ

Հետևել ծախսերին և սովորեցնել երեխաներին տնօրինել գումարը. երեխաների համար բանկային քարտ բացելու 5 պատճառ

10:23
15 Դեկտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ամեն տարի ավելի ու ավելի շատ ծառայություններ են դառնում թվային, և եթե մեծահասակները դժվարանում են կողմնորոշվել այդ հարցում, ապա երեխաները շատ ավելի արագ են յուրացնում բոլոր նոր տեխնոլոգիաները: Անկանխիկ վճարումներն աստիճանաբար դուրս են մղում կանխիկը, և ավելի ու ավելի շատ ոլորտներ են հայտնվում, որտեղ վճարման համար պահանջվում է բանկային քարտ։ Եվ եթե մեծահասակների համար բանկային քարտն արդեն դարձել է կյանքի անբաժանելի մասը, ապա, արդոք, այն պե՞տք է երեխաներին։

Մանկական բանկային քարտ՝ օգուտ, թե վնաս

Բանկային քարտն անհրաժեշտ է ոչ միայն մեծահասակներին, այլև երեխաներին, քանի որ փոքր տարիքից դուք ձեր երեխային սովորեցնում եք զբաղվել ֆինանսներով՝ խնայել գումար, որը, օրինակ, նրան նվիրել են ծննդյան օրվա կապակցությամբ, փոքր գնումներ կատարել, պլանավորել ավելի մեծ ծախսեր: Երեխան, ամեն դեպքում, արդեն շփվում է փողի հետ, և այս դեպքում շատ ավելի հարմար է, եթե նա ունի քարտ։ Միաժամանակ, սա լավ միջոց է երեխային սովորեցնել ավելի խնայողաբար վարվել փողի հետ և զգալ անկախ, պատասխանատու, գումար խնայել և ստանալ քեշբեք: Քարտը նաև հարմար է ծնողներին, ովքեր կկարողանան հետևել երեխայի ծախսերին և վստահ լինել, որ նա գումարը չի կորցնի կամ իրենից չեն խլի, քանի որ ի տարբերություն կանխիկի, քարտը միշտ կարող է արգելափակվել կորստի դեպքում։ Քարտից օգտվելով՝ երեխաները փոքր տարիքից ծանոթանում են բանկային ծառայություններին, պրոդուկտներին և դրանով իսկ դառնում են ֆինանսապես ավելի կրթված, ինչը հասուն տարիքում մեծապես կօգնի նրանց կողմնորոշվել ֆինանսների հարցում։ Դիտարկենք երեխայի համար բանկային քարտ բացելու 5 հիմնական պատճառները:

кошелек дети

Սեփական քարտը սովորեցնում է պատասխանատվություն

Սեփական քարտի առկայությունը երեխային կսովորեցնի ոչ միայն ֆինանսական կրթվածության հիմունքները, այլև պատասխանատվություն: Չէ՞ որ երեխային ուղղակի փող չեն տվել, նրան էլ մեծերի պես քարտ են տվել։ Երեխան կսկսի հասկանալ, թե ինչպես օգտագործել քարտը, որ ոչ մեկին պետք չէ ասել քարտի գաղտնաբառը: Փաստորեն, փոքր տարիքից երեխան կսովորի խելամտորեն տնօրինել սեփական փողերը, կհասկանա, թե ինչպես են աշխատում ֆինանսական խաբեբաները: Այս ամենը նրան օգտակար կլինի արդեն հասւն տարիքում։ Սրանք կարևոր հմտություններ են, բայց նախքան երեխային քարտ տալը, պետք է մի փոքր պատմել նրան, թե ինչպես է աշխատում այս համակարգը:

кошелек дети

Կարելի է վերահսկել երեխայի ծախսերը

Փոքրիկ ծախսողները սիրում են գումար ծախսել ամենատարբեր մանրուքների վրա և հաճախ չեն նկատում, թե ինչպես է իրենց խնայատուփը դատարկվում: Միաժամանակ երեխաներին դուր չի գալիս, երբ ծնողները վերահսկում են իրենց ծախսերը։ Ունենալով մանկական քարտ՝ դուք միշտ ծանուցումներ կստանաք երեխայի ծախսերի մասին, սակայն մի շտապեք բարկանալ նրա վրա ձեր կարծիքով անիմաստ ծախսերի համար։ Տվեք ձեր երեխային սխալվելու և սեփական ֆինանսական փորձը ստանալու իրավունք: Պարզապես ցույց տվեք նրան ծախսերի ցանկը և հանգիստ բացատրեք, որ փոքր ծախսերն ինքնին անտեսանելի են, բայց եթե գումարեք այս բոլոր մանրուքները, կստանաք տպավորիչ գումար, որով նա կկարողանար գնել, օրինակ, վաղուց ցանկալի խաղալիքը կամ գիրք: Ստացվում է, որ դուք վերահսկել եք երեխային՝ միաժամանակ փորձելով ներկայացնել ձեր կարծիքը, քանի որ երեխան ինքն է տեսել ու հաշվարկել ամեն ինչ։

Երեխայի ֆինանսների անվտանգություն

Քարտը հարմար է միջոցների ապահովության տեսանկյունից։ Կանխիկ գումարը կամ նույնիսկ դրամապանակը կարելի է կորցնել, գումար կարող են խլել բարձր դասարանների աշակերտները կամ մեկ ուրիշը: Քարտի դեպքում, եթե անգամ երեխան կորցնի այն կամ նրանից խլեն, այն միշտ կարելի է արգելափակել՝ խնայելով դրա վրա եղած բոլոր միջոցները։ Ամենակարևորը երեխային բացատրելն է, որ քարտը կորցնելու դեպքում անհրաժեշտ է հնարավորինս շուտ տեղեկացնել ծնողներին՝ այն արգելափակելու համար։ Այստեղ կարևոր է, որ ծնողները երեխայի վրա չբարկանան քարտը կորցնելու համար, որպեսզի նա չվախենա ու ժամանակին կորստի մասին։

кошелек дети

Երեխան սովորում է գումար խնայել

Ունենալով որոշակի կանխիկ գումար՝ երեխան կարող է այն ծախսել արդեն առաջին օրը, որից հետո կրկին դիմում է ծնողներին՝ «նախաճաշի», «շոկոլադների» կամ այլ մանրուքների համար։ Եվ որպես կանոն, ծնողները տալիս են այդ գումարը: Սակայն, եթե երեխան ունի քարտ, և դուք դրա համար սահմանել եք ամսական որոշակի սահմանաչափ, ապա մեկ օրում ծախսելով ամբողջ գումարը՝ երեխան չի կարողանա նոր միջոցներ ստանալ և ստիպված կլինի դիմանալ մինչև հաջորդ ամիս: Այսկերպ, դուք կսովորեցնեք ձեր երեխային բաշխել ծախսերը և չծախսել ավելին, քան կա քարտին։ Բացի այդ, քարտը հնարավորություն է տալիս ընթացիկ հաշվից գումար փոխանցել խնայողական հաշվին: Օրինակ, երեխան երազում է ինչ-որ բան գնել՝ տրանսֆորմեր, «թույն» ականջակալներ, նոր հեռախոս: Իհարկե, այս ամենը կարող էիք գնել ինքներդ, բայց ավելի լավ է երեխային առաջարկել ամեն ամիս իր գրպանի դրամական միջոցներից որոշակի գումար փոխանցել խնայողական հաշվին, որպեսզի նա ինքնուրույն հավաքի անհրաժեշտ գումարը։

Մեծ գնման դեպքում կարող եք առաջարկել ավելացնել պակասող գումարը, եթե նա հավաքի, օրինակ, պահանջվող գումարի մեկ երրորդը։ Այսպիսով, երեխան կհասկանա, որ եթե նա մի փոքր խնայի և չծախսի ամեն տեսակ անհարկի մանրուքների վրա, ապա կարող է իրեն թույլ տալ գնել այն, ինչի մասին վաղուց երազել է:

Հատուկ բոնուսներ

Շատ բանկեր հատուկ բոնուսներ են տրամադրում մանկական քարտերի համար: Դրանք ոչ միայն հատուկ ծրագրեր են, օրինակ՝ ձեր սեփական դիզայնը կամ հավատարմության ծրագրերը, այլ նաև ավելի կոնկրետ առավելություններ, օրինակ՝ cashback: Կան նաև երեխաների համար հատուկ բջջային հավելվածներ օգտագործելու հնարավորություններ, որտեղ երեխաները կարող են ինքնուրույն հետևել իրենց հաշվեկշռին, «Կուտակել երազանքի համար» և այլն։ Դա ոչ միայն կօգնի երեխաներին վերահսկել սեփական ֆինանսական հոսքերը, այլև աստիճանաբար կսովորեցնի գլուխ հանել ֆինանսական հաշվետվություններից:

кошелек дети

Ամփոփենք արդյունքները

Ընդհանուր առմամբ, երեխայի մոտ կրեդիտ քարտի առկայությունն ունի դրական և բացասական կողմեր.

Դրական կողմեր.

  • Երեխան միշտ իր մոտ կունենա որոշակի միջոցներ, որոնք կարող է ծախսել՝ ըստ անհրաժեշտության
  • Երեխաներն ավելի քիչ են կորցնում քարտը, քան կանխիկ գումարը (բացի այդ, կորցնելու դեպքում քարտը միշտ կարող է արգելափակվել)
  • Հնարավոր է արագ գումար փոխանցել երեխային, եթե նման անհրաժեշտություն առաջանա
  • Խանութում մանրի խնդիր չի լինում
  • Մանկական քարտերը հաճախ նախատեսում են բոնուսներ
Բացասական կողմեր.

  • Երեխաների համար «վիրտուալ» փողը վերացական հասկացություն է, նրանք դա այնքան էլ չեն հասկանում և զգում են վճարելիս, ուստի կարող են նախատեսվածից ավելին ծախսել։ Դրանից խուսափելու համար ծնողները պետք է քննարկեն ծախսերը իրենց երեխաների հետ
  • Երեխաները կարող են կորցնել քարտը: Բայց այն կարելի է արգելափակել, միայն անհրաժեշտ է, որ երեխան այդ մասին ժամանակին տեղեկացնի ծնողներին
  • Երեխան կարող է անծանոթներին տրամադրել իր քարտի տվյալները (գաղտնաբառը, հետևի ծածկագիրը, անձնական տվյալներ): Ուստի շատ կարևոր է երեխային բացատրել, թե ինչպես օգտագործել քարտը, որպեսզի նա հասկանա, որ նման տվյալները չպետք է տալ անծանոթներին
Երեխայի համար բանկային քարտ բացելուց առաջ դիտարկեք բոլոր դրական և բացասական կողմերը և հիշեք, որ որքան շուտ ձեր երեխան սկսի «գլուխ հանել» ժամանակակից տեխնոլոգիաների և վճարումների աշխարհից, այնքան ֆինանսապես ավելի կրթված կլինի:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:09
24 Մայիսի 2023
Քեշբեք թոշակառուների համար. 11 ամենահաճախ տրվող հարցերը համակարգի աշխատանքի մասին
Եթե դեռ չեք օգտվել թոշակառուների համար նախատեսված քեշբեքի ծրագրից, հիմա ժամանակն է ավելին իմանալու դրա մասին: Մենք  ոչ միայն կպատմեք ծրագրի մասին, այլև կպատասխանենք ամենահաճախ տրվող հարցերին
11:01
18 Մայիսի 2023
Ինչպես վերցնել հիփոթեք և ձեռք բերել երազանքի բնակարան
Ներկայացնում ենք հիփոթեք վերցնելու նրբությունները
10:55
10 Ապրիլի 2023
Ինչպե՞ս գումար վաստակել սեփական հոբբիի միջոցով. 13 խորհուրդ
Հնարավո՞ր է գումար վաստակել հոբբիի միջոցով: Հնարավոր է, եթե ունեք բավարար համբերություն, հավատ հաջողության նկատմամբ և որոշ ֆինանսներ: «Նովոստի-Արմենիա» գործակալությունն առաջարկում է մի քանի տարբերակ՝ վայելելու ձեր սիրելի զբաղմունքը և միաժամանակ գումար վաստակելու համար
11:25
28 Մարտի 2023
Հասանելի բոլորին. 14 օգտակար ֆինանսական սովորություններ
Եթե ցանկանում եք ապրել բարեկեցիկ, սովորեք ոչ միայն գումար վաստակել, այլև այն խելամտորեն ծախսել: Իսկ դրանում ձեզ կօգնեն օգտակար ֆինանսական սովորությունները, որոնք կներկայացնենք այս հոդվածում
10:00
14 Մարտի 2023
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
13:05
24 Փետրվարի 2023
Եկամուտների հայտարարագրումը Հայաստանում. ինչպե՞ս է դա աշխատում
2023 թվականից Հայաստանում ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ, որոնք պարտավորեցնում են երկրի բոլոր ռեզիդենտ քաղաքացիներին հարկային հայտարարագրեր ներկայացնել
10:15
10 Փետրվարի 2023
Ինչպե՞ս չփչացնել վարկային պատմությունը, և ինչու՞ է դա կարևոր
Մեզնից շատերը դիմում են ֆինանսական հաստատություններին վարկ ստանալու համար, բայց ոմանց տալիս են, իսկ ոմանց՝ մերժում: Ո՞րն է պատճառը, ի՞նչ է իրենից ներկայացնում ACRA վարկային բյուրոյի մոնիտորինգ ծառայությունը և վարկային սքորինգը,  ինչպե՞ս են դրանք ազդում վարկառուի վարկային պատմության վրա: «Նովոստի–Արմենիա»-ն փորձել է պարզել այս բոլոր նրբությունները
11:08
30 Հունվարի 2023
Կանայք բիզնեսում. պարզ կարծրատիպեր
Երբ Հայաստանում խոսում են բիզնեսի և գործարարների մասին, սովորաբար նկատի ունեն տղամարդկանց։ Թեև, ըստ վիճակագրության, վերջին տարիներին կանանց ձեռներեցության մասնաբաժինը երկրում անշեղորեն աճում է
10:43
20 Հունվարի 2023
Վարկի վաղաժամ մարում. դրական և բացասական կողմերը
Ցանկանում եք ժամկետից շուտ մարե՞լ վարկը, բայց կասկածում եք՝ արդյոք նման քայլը նպատակահարմա՞ր է, թե՞ոչ: «Նովոստի–Արմենիա»–ն ուսումնասիրել է խնդիրը և ներկայացնում է դրական ու բացասական կողմերը
11:00
28 Դեկտեմբերի 2022
2023թ.-ի ֆինանսական հորոսկոպ. կենդանակերպի ո՞ր նշանին կժպտա բախտը
Գալիք 2023 թվականը գտնվելու է Սև ջրային ճագարի  հովանու ներքո: Ըստ արևելյան օրացույցի՝ այն կսկսվի հունվարի 22-ին։ Ինչպիսի՞ն կլինի այն ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:35
23 Դեկտեմբերի 2022
Ինչպե՞ս դիմավորել Ամանորն ուրախ և չհայտնվել պարտքերի մեջ
Ինչպե՞ս կարելի է Ամանորը դիմավորել հետաքրքիր՝ միաժամանակ «չսնանկանալ» ու չանցնել խիստ տնտեսման ռեժիմի հետամանորյա օրերին
09:30
07 Դեկտեմբերի 2022
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով