413.47
4
386.35
+20
Եղանակը Երևանում
Հայ

Քեշբեք թոշակառուների համար. 11 ամենահաճախ տրվող հարցերը համակարգի աշխատանքի մասին

11:09
24 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./Նովոստի–Արմենիա/. 2022 թվականի ամռանը Հայաստանի կառավարությունը գործարկել է քեշբեքի ծրագիր թոշակառուների և նպաստառուների համար, ովքեր անկանխիկ եղանակով գնումներ են կատարում խանութներում և վճարում կոմունալները։ Սկզբում ծրագիրը նախատեսված էր 6 ամսով, սակայն հետագայում այն երկարաձգվեց մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Եթե դեռ չեք օգտվել այդ ծրագրից, հիմա ժամանակն է ավելին իմանալու դրա մասին: «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ոչ միայն կպատմի ծրագրի մասին, այլև կպատասխանի ամենահաճախ տրվող հարցերին։

1. Ո՞րն է քեշբեքի ծրագրի նպատակը թոշակառուների և նպաստառուների համար:

кошелек кэшбек

2022 թվականի հուլիսի 1-ից այս ծրագրի գործընկեր բանկերի քարտերից օգտվող կենսաթոշակառուները և նպաստառուներն անկանխիկ եղանակով կոմունալները վճարելու և գնումներ կատարելու դեպքում հաջորդ ամսվա ընթացքում ստանում են 10%-ի չափով քեշբեք այն գումարից, որը ծախսել են նախորդ ամիս, բայց ոչ ավել քան ամսական 5 հազար դրամ: Այդ միջոցները վերադարձվում են բանկային քարտերին մինչև հաջորդ ամսվա 25-ը:

Օրինակ, դուք վճարել եք 20 հազար դրամ կոմունալ ծառայությունների և խանութում գնումների համար, 2 հազար դրամը կվերադարձվի քարտին։ Սակայն եթե ձեր ծախսերը կազմել են, օրինակ, ավելի քան 50 հազար դրամ, ապա ձեզ կվերադարձվի ընդամենը 5 հազար դրամը, քանի որ ծրագրում կան սահմանափակումներ։ Ծրագրի հիմնական նպատակն է մոտիվացնել կենսաթոշակառուներին օգտվել բանկային քարտերից՝ գնումներ կատարելիս ։ Կառավարության գնահատականներով՝ ծրագիրը կբարձրացնի կենսաթոշակառուների գնողունակությունը՝ քեշբեքի տեսքով լրացուցիչ միջոցներ ստանալու հաշվին:

2. Ո՞վ կարող է մասնակցել ծրագրին։

Пенсионеры за работой

Ծրագիրը նախատեսված է կենսաթոշակ, ընտանեկան կամ սոցիալական նպաստ, ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու նպաստ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ, երեխայի ծննդյան 50000 դրամի չափով նպաստ ստացող անձանց համար։

3. Եթե բանկը, որտեղ ունեմ հաշիվ, չի մասնակցում 10%–անոց քեշբեքի վերադարձի ծրագրին, կարո՞ղ եմ փոխել իմ քարտը և դառնալ այլ բանկի հաճախորդ, որը մասնակցում է այդ ծրագրին։ Եվ ո՞ր բանկերն են միացել քեշբեքի ծրագրին։

Кошелек банковская карта

Դուք միշտ կարող եք փոխել ձեր քարտը և դառնալ այլ բանկի հաճախորդ: Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են միանալ ծրագրին և փոխել սպասարկող բանկը, կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ այսօր քեշբեքի ծրագրով համագործակցում է հայկական 4 բանկ ՝ Հայբիզնեսբանկը, Արդշինբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը և Ակբա բանկը։

4. Որ դեպքերու՞մ է թոշակառուին տրամադրվում քեշբեք։

кошелек кэшбек

Քեշբեքը գործում է ինչպես կոմունալ վճարումների, այնպես էլ այլ անկանխիկ վճարումների համար, բայց միայն այն դեպքում, եթե վճարումը կատարվել է քարտ թողարկող բանկի բանկոմատում, այսինքն՝ պետք է հաշիվը վճարել այն բանկի բանկոմատում, որտեղից ստացել եք քարտը: Դուք կարող եք նաև վճարել ձեր հաշիվները մոբայլ բանկինգի միջոցով, այսինքն՝ այս բանկի էլեկտրոնային հավելվածի միջոցով՝ առանց տանից դուրս գալու:

5. Ես վճարումներ եմ կատարում քարտով, որով ստանում եմ երեխայի խնամքի նպաստը, բայց չեմ ստանում քեշբեք։ Ի՞նչ անել այս դեպքում։

кошелек онлайн покупки

Քեշբեք ստանալու իրավունք ունեն նաև այն քաղաքացիները, ովքեր ստանում են մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ և անկանխիկ վճարումներ են կատարում: Եթե քեշբեք չեք ստնաում, պետք է դիմեք ձեր սպասարկող բանկին՝ այս հարցը պարզաբանելու համար:

6. Քեշբեքի ծրագիրը տարածվու՞մ է հաշմանդամություն ունեցող անձանց վրա։

кошелек кэшбек

Եթե անձը ստանում է նպաստ և հաշմանդամության թոշակ և միաժամանակ օգտվում է անկանխիկ վճարումներից, ապա նա ևս իրավունք ունի ստանալ քեշբեք։

7. Ինչպե՞ս է հաշվարկվում քեշբեքը, եթե քարտի վրա կուտակվել է միանգամից մի քանի ամսվա թոշակ։ Դա նշանակում է, որ քեշբեքի չափը կավելանա՞։

экономика бизнес калькулятор

Քեշբեք տրամադրվում է անկանխիկ վճարումների միջոցով ծախսված գումարի 10%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 5 հազ. դրամ): Օրինակ, եթե մեկ ամսվա ընթացքում վճարել եք 60 հազար դրամ անկանխիկ եղանակով, ապա ամսվա վերջում ձեր քեշբեքն ամեն դեպքում կկազմի 5 հազար դրամ՝ անկախ նրանից, թե որքան եք ծախսել։ Բացի այդ, քեշբեքը կապված չէ քարտում ձեր քարտի հաշվեհամարի գումարի հետ: Եթե դուք մեծ գումար եք կուտակել, ապա դա որևէ կապ չունի ծրագրի հետ, քանի որ վճարումները կատարվում են ոչ թե ձեր հաշվի վրա կուտակված գումարից, այլ վճարվում են ձեր ծախսած միջոցների համար: Բայց նորից հիշեցնենք՝ որքան էլ ծախսես, ձեզ 5 հազար դրամից ավել հետ չի վերադարձվի։

8. Հնարավո՞ր է քեշբեք ստանալ ArCa վճարային համակարգի միջոցով կոմունալները վճարելիս։

ArCa Armenian Card

Այս դեպքում՝ ոչ, քանի որ կոմունալ վճարումները վճարելիս քեշբեք է ձևավորվում միայն այն դեպքում, եթե վճարել եք ձեր քարտը թողարկած բանկի բանկոմատով կամ մոբայլ բանկինգի միջոցով։ Քեշբեք չի վճարվում՝ ինտերնետում այլ անկանխիկ վճարումներ կատարելիս:

9. Հնարավո՞ր է արտերկրից կատարել առցանց գնումներ կամ ինտերնետային պատվերներ կենսաթոշակային քարտի միջոցով և դրա դիմաց ստանալ քեշբեք։

онлайн покупки

Նման վճարումներ հնարավոր է կատարել կենսաթոշակային քարտով։ Սակայն այս դեպքում քեշբեք չի վճարվի, քանի որ ծրագրի պարտադիր պայմանն է բոլոր անկանխիկ վճարումները կատարել Հայաստանում գործող ընկերություններից մեկում տեղակայված POSտերմինալների միջոցով։

10. Հնարավո՞ր է քեշբեք ստանալու, եթե կենսաթոշակային քարտով վարկ ես մարում։

пенсия

Ձեր վարկի մարման համար քեշբեք չի վճարվում, քանի որ դա նախատեսված չէ ծրագրով: Ծրագրի շրջանակներում քեշբեքը վճարվում է միայն կոմունալ վճարումների կամ խանութներից գնումների համար, որոնք վճարվում են բանկային տերմինալներով կամ ձեր քարտ թողարկող բանկի բջջային հավելվածի միջոցով: Վարկի մարումը ներառված չէ այս ծրագրում:

11. Ծրագիրը կավարտվի՞ հունիսին,թե՞ կրկին կերկարաձգվի։

кошелек пенсионые фонды

Այս պահին ծրագիրը գործում է մինչև 2023թ.-ի հունիսի 30-ը, բայց բացառված չէ, որ այն կերկարաձգվի: Այժմ քննարկումներ են ընթանում ոչ միայն ծրագրի ժամկետների երկարաձգման, այլ որոշ կառուցվածքային փոփոխությունների շուրջ:

Հատկանշական է, որ քեշբեքի ծրագրի 6 ամիսների ընթացքում հայ թոշակառուներին անկանխիկ վճարումների դիմաց վերադարձվել է 800 մլն դրամ։ Նախորդ տարվա հուլիսին վերադարձվել է 44 մլն դրամ, օգոստոսին՝ 74,4 մլն դրամ, սեպտեմբերին՝ 118,7 մլն դրամ, հոկտեմբերին՝ 152,3 մլն դրամ, նոյեմբերին՝ 185,6 մլն դրամ և դեկտեմբերին՝ 226 մլն դրամ։ Գումարը վերադարձվել է 76 հազար քաղաքացու, իսկ քեշբեքի միջին ամսական գումարը կազմել է 3,4 հազար դրամ։

 Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:29
15 Սեպտեմբերի 2023
Ներդրումներ կատարելու 10 կանոն` Ուորեն Բաֆեթից
Լինելով ֆոնդային շուկայի առանցքային դերակատարներից մեկը`Բաֆեթը ներկայացրել է մի շարք խորհուրդներ այն մասին, թե ինչպես կարելի է հարստանալ
11:04
24 Օգոստոսի 2023
Խորհուրդներ՝ ծնողներին. ինչպես երեխային պատրաստել դպրոցի և չսնանկանալ
Հաշված օրեր են մնացել ամառային արձակուրդների ավարտին, իսկ դա նշանակում է, որ ժամանակն է մտածել,թե ինչպես կարելի է պատրաստել երեխաներին նոր ուսումնական տարվան
11:24
08 Օգոստոսի 2023
Ինչպես թեթևացնել շոփինգամոլների կյանքը. 11 օգտակար ֆինանսական կանոն
Ուսումնասիրել ենք տարբեր աղբյուրներ և բացահայտել 11 ամենահայտնի կանոնները, որոնք գնումներն ավելի իմաստալից և արդյունավետ կդարձնեն
11:12
24 Հուլիսի 2023
Ի՞նչ է վարկի վերաֆինանսավորումը. առավելություններ և թերություններ
Պարզում ենք վերաֆինանսավորման առավելություններն ու թերությունները
11:27
10 Հուլիսի 2023
Սեփական ֆինանսների անվտանգություն. պաշտպանություն բանկային քարտերի հետ կապված խարդախություններից
Բանկային քարտերի հետ կապված խարդախությունն ամենատարածված ֆինանսական հանցագործություններից մեկն է, որին բախվում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում: Ներկայացնում ենք խորհուրդներ որոնք կօգնեն խուսափել տհաճ իրավիճակներից
10:15
28 Հունիսի 2023
Ինչպե՞ս կարելի է հեշտությամբ առցանց փոխել բանկը նպաստ ստանալու համար
Ներկայացնում ենք թե ինչ փոփոխություններ են կատարվել համակարգում և ինչպես կարելի է ստանալ նպաստը
10:15
15 Հունիսի 2023
Ֆինանսական կրթվածություն և կիբերսպառնալիքներ. ՀՀ ԿԲ-ն նշել է, թե կիբերգրոհների ինչ տեսակների հետ են առավել հաճախ բախվում ֆինանսական կազմակերպությունները
«ԱՌԿԱ» գործակալությունը դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ՝ խնդրելով մեկնաբանել երկրի ֆինանսական համակարգում կիբերանվտանգության ապահովման հետ կապված իրավիճակը
12:04
06 Հունիսի 2023
9 վնասակար ֆինանսական սովորություններ, որոնցից պետք է ազատվել
Կան ֆինանսական սովորություններ, որոնք բացասաբար են ազդում ոչ միայն ընտանեկան բյուջեի, այլև կյանքի որակի վրա։ Եվ դրանցից ավելի լավ է միանգամից ազատվել
11:01
18 Մայիսի 2023
Ինչպես վերցնել հիփոթեք և ձեռք բերել երազանքի բնակարան
Ներկայացնում ենք հիփոթեք վերցնելու նրբությունները
10:55
10 Ապրիլի 2023
Ինչպե՞ս գումար վաստակել սեփական հոբբիի միջոցով. 13 խորհուրդ
Հնարավո՞ր է գումար վաստակել հոբբիի միջոցով: Հնարավոր է, եթե ունեք բավարար համբերություն, հավատ հաջողության նկատմամբ և որոշ ֆինանսներ: «Նովոստի-Արմենիա» գործակալությունն առաջարկում է մի քանի տարբերակ՝ վայելելու ձեր սիրելի զբաղմունքը և միաժամանակ գումար վաստակելու համար
11:25
28 Մարտի 2023
Հասանելի բոլորին. 14 օգտակար ֆինանսական սովորություններ
Եթե ցանկանում եք ապրել բարեկեցիկ, սովորեք ոչ միայն գումար վաստակել, այլև այն խելամտորեն ծախսել: Իսկ դրանում ձեզ կօգնեն օգտակար ֆինանսական սովորությունները, որոնք կներկայացնենք այս հոդվածում
10:00
14 Մարտի 2023
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար