Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը

02.04.2025, 15:53
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը
Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը։ 

Այս մասին հայտնում է «Գոյ» թատրոնը։ 

«Ռաֆայել Գրիգորյանը ոչ միայն մեծանուն ռեժիսոր և դերասան էր, այլև Գոյ թատրոնի մեծ բարեկամը։ Նա մեր բեմում կերտել է անմոռանալի կերպարներ՝ իր բացառիկ տաղանդով ու նվիրվածությամբ հարստացնելով մեր թատերական պատմությունը։ Նրա վառ ներկայությունը միշտ էլ զգալի էր թե՛ բեմում, թե՛ կուլիսներում՝ իր հոգատարությամբ, անկեղծությամբ և արվեստի հանդեպ խոր սիրով։ 

Գոյ թատրոնը ցավակցում է վարպետի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և նրա արվեստի բոլոր երկրպագուներին», – նշվում է թատրոնի Facebook–յան էջում։