«Եվրատեսիլ 2025»-ում հաղթեց Ավստրիան. Հայաստանը 20–րդն է (ՎԻԴԵՈ)
18.05.2025,
03:07
«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը ներկայացնող PARG-ը զբաղեցրեց 20–րդ տեղը՝ վաստակելով 72 միավոր․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը ներկայացնող PARG-ը զբաղեցրեց 20–րդ տեղը՝ վաստակելով 72 միավոր։
Մրցույթում հաղթեց Ավստրիան ներկայացնող JJ-ը՝ Wasted Love ստեղծագործությամբ։ Նա վաստակեց 436 միավոր։ Երկրորդ Իսրայելի ներկայացուցիչն է՝ 357 միավորով, երրորդը Էստոնիան է՝ 356 միավորով։

