Եվրատեսիլ-2012-ին մասնակցելու հարցը կորոշվի առաջիկա օրերին. թերթ

28.06.2011, 12:30
Եվրատեսիլ-2012-ին մասնակցելու հարցը կորոշվի առաջիկա օրերին. թերթ
Եվրատեսիլ-2012-ին մասնակցելու հարցը կորոշվի առաջիկա օրերին. թերթ

Բաքվում կայանալիք Եվրատեսիլ-2012-ին Հայաստանի մասնակցության հարցը կորոշվի առաջիկա օրերին, հաղորդում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում անելով Եվրատեսիլում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանին։ 

Ադրբեջանական Նիկի (Նիգյար Ջամալ) և Էլլա (Էլդար Քասիմով) դուետը Դյուսելդորֆում Եվրատեսիլ 2011 մրցույթի հաղթողներ են դարձել։ Եվրատեսիլի կանոններով՝ հաջորդ մրցույթն անցկացվում է հաղթող երկրում։ 
«Առաջիկա օրերին նախնական տեղեկություն կունենանք այս հարցի վերաբերյալ։ Որոշում առայժմ չի ընդունվել»,- նշել է Գասպարյանը։

Այս տարի առաջին անգամ Հայաստանը մրցույթի եզրափակիչ չհասավ: Հայաստանը ներկայացնող Էմմին Boom-Boom երգով հանդես եկավ կիսաեզրափակչին, սակայն եզրափակիչ դուրս չեկավ:--0