Հրապարակվել են 12 արտիստների անունները, որոնք կմասնակցեն «Դեպի Եվրատեսիլ» նախագծում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հրապարակվել են 12 արտիստների անունները, որոնք «Դեպի Եվրատեսիլ» նախագծում կպայքարեն Հայաստանը «Եվրատեսիլ 2025»–ում ներկայացնելու համար։
«Դեպի Եվրատեսիլ» նախագծում ելույթ կունենան հետևյալ 12 մասնակիցները՝
1. Աթենա Մանուկյան
2. Անահիտ Ադամյան
3. Անահիտ և Գասոյա
4. Արսեն Գրիգորյան և Կամիլ
5. Գևորգ Հարությունյան
6. Մելս Դանիելյան
7. Միլենա Միրիջանյան
8. ՊԱՐԳ
9. Սիմոն
10. Սևագիր
11. Ֆլորա Բիչախչյան
12. ALTSIGHT
Մրցույթային երգերը կհրապարակվեն փետրվարի 9-ին՝ Հանրային հեռուստաընկերության կողմից։
Հիշեցնենք, որ «Դեպի Եվրատեսիլ»-ը տեղի կունենա փետրվարի 16-ին՝ ժամը 19։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Համերգի ընթացքում կհնչեն 12 արտիստների մրցույթային երգերը։ Հայաստանյան պատվիրակը կընտրվի SMS քվեարկությամբ։