Հայ դիզայներների նոր հավաքածուները ցուցադրվել են Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում (ՖՈՏՈ)

26.09.2022, 19:37
Ցուցադրությունից առաջ հայ դիզայներները ներկայացրել են տեսաուղերձ, որում խոսվում էր Ադրբեջանի գործողությունների, սպանված հայ կին զինծառայողի խոշտանգումների մասին
Հայ դիզայներների նոր հավաքածուները ցուցադրվել են Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովի և Միլանի նորաձևության շաբաթի շրջանակներում Վիսկոնտիի պալատում տեղի է ունեցել հայ դիզայներների նոր հավաքածուների ցուցադրությունը, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Ներկայացված էին 8 դիզայներների (Sončess, Faina, RUZANĒ, Ariga Torosian, Nelly Serobyan, LOOM Weaving, Vahan Khachatryan, Kivera Naynomis) աշուն-ձմեռ հավաքածուները:

Ցուցադրությունից առաջ հայ դիզայներները ներկայացրել են տեսաուղերձ, որում խոսվում էր Ադրբեջանի գործողությունների, սպանված հայ կին զինծառայողի խոշտանգումների մասին: Այնուհետև հայ դիզայներները քայլել են շապիկներով, որոնց վրա գրված էր «Stand with Armenia» (Կանգնե՛ք Հայաստանի կողքին): Շապիկների թեմատիկ նկարների հեղինակն արցախցի նկարչուհի Լիանան է:

«Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովը և նորաձևության ցուցադրությունը այս տարի անց է կացվել առաջին անգամ` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:–0–