Սպասվում է անձրև, Երևանում օդի ջերմաստիճանը կլինի +23 աստիճան

09.10.2026, 14:55
ՀՀ առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ
Սպասվում է անձրև, Երևանում օդի ջերմաստիճանը կլինի +23 աստիճան

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ-ում հոկտեմբերի 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ, հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-12-ը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։

Երևանում հոկտեմբերի 9-ի երեկոյան, 10-ի գիշերը, 13-ի և 14-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։