Էրեբունիից՝ ժամանակակից Երևան․ մեկնարկել է «Երևանի նորաձևության շաբաթ 2026»-ը
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Նախօրեին Էրեբունիում՝ Երևանի պատմության սկզբնավայրում, մեկնարկել է «Երևանի նորաձևության շաբաթ 2026»-ը, հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Վայրը խորհրդանշական է, քանի որ այս տարվա խորագիրն է` «Հին աստվածներ․ Էրեբունիից՝ ժամանակակից Երևան»։ Այն միավորում է Հայաստանի հարուստ ժառանգությունն ու ժամանակակից ստեղծարար միտքը։
Երևանում հոկտեմբերի 9-ից 11-ը չորրորդ անգամ կանցկացվի Yerevan Fashion Week 2026-ը:
Միջոցառումը կհամախմբի հայ և միջազգային դիզայներների, ոլորտի մասնագետների, գնորդների և համաշխարհային մեդիա ներկայացուցիչների։
Yerevan Fashion Week-ի հյուրերին սպասվում են ավելի քան 20 ցուցադրություններ և ցուցահանդեսներ՝ հայ և միջազգային դիզայներների մասնակցությամբ, Fashion Scout Armenia մրցույթը՝ երիտասարդ դիզայներների բացահայտումը, Showroom՝ հագուստի, աքսեսուարների և զարդերի ավելի քան 30 բրենդերի մասնակցությամբ։
Միջոցառման շրջանակում նախատեսված են նաև ավելի քան 9 պանելային քննարկումներ՝ տեղական և միջազգային ոլորտային մասնագետների մասնակցությամբ, B2B հանդիպումներ, նեթվորքինգ և մասնագիտական կապեր։

