Հոկտեմբերի 9-ին Վանաձորում, Դիլիջանում և Բերդում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն. ՀԱՍՑԵՆԵՐ
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Գազպրոմ Արմենիան հայտնել է հոկտեմբերի 9-ին Վանաձոր, Դիլիջան և Բերդ քաղաքների մի շարք հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումների մասին։
Ըստ հաղորդագրության, հոկտեմբերի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու, Հաղթանակի, Նաիրի, Թամանցիների, Աբեղյան, Ամիրյան, Զ.Անդրանիկի, Բարեկամության, Գայի, Խուդյակովի փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազասպառողների գազամատակարարումը։
Բացի այդ, ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոլդովական, Այգեստան, Սպանդարյան, Թումանյան, Շամախյան, Բարեկամության փողոցների գազասպառողների հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազասպառողների գազամատակարարումը։
Ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ը կդադարեցվի նաև Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի գազասպառողների գազամատակարարումը։
«Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները»,-նշվում է հաղորդագրության մեջ։

