Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Գորիսում քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը

08.10.2026, 16:13
Հայաստանն ու Ադրբեջանը Գորիսում քննարկել են TRIPP-ի էներգետիկ բաղադրիչը
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Գորիսում քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Գորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում՝ նվիրված TRIPP նախագծի շրջանակներում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերին։

Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարարությունը։

«2026 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համապատասխան կառույցների ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում՝ նվիրված TRIPP նախագծի շրջանակներում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերին», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրահաղորդման գծերի տեղակայմանն առնչվող տեխնիկական հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տվյալ ուղղության համապատասխան տեսակետների շուրջ: 

«Հատուկ ուշադրություն է դարձվել համապատասխան կառույցների միջև համակարգմանն առնչվող հարցերին և աշխատանքների առաջմղման համար անհրաժեշտ հետագա քայլերին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։