Սպասվում է անձրև և ամպրոպ. Երևանում կլինի +23 աստիճան

08.10.2026, 17:01
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ
Սպասվում է անձրև և ամպրոպ. Երևանում կլինի +23 աստիճան

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում հոկտեմբերի 9-ի և 13-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես հայտնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, հոկտեմբերի 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերը, 13-ին՝ առավելապես երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Երևանում հոկտեմբերի 10-ի ցերեկը, 9-ի գիշերը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի երեկոյան, 10-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։