«Սնիկերսն» ու «Մարսը» կրկին կէժանանան

22.03.2016, 11:50
«Դերժավա» ընկերության սեփականատեր, Աժ պատգամավոր Արկադի Համբարձումյանը հայտնել է, որ «Սնիկերս» և «Մարս» շոկոլադե սալիկների գինը կարող է իջնել:
«Սնիկերսն» ու «Մարսը» կրկին կէժանանան
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Դերժավա» ընկերության սեփականատեր, Աժ պատգամավոր Արկադի Համբարձումյանը հայտնել է, որ «Սնիկերս» և «Մարս» շոկոլադե սալիկների գինը կարող է իջնել, գրում է «Ժողովուրդ» թերթը։

Թերթի թղթակցի` էժանացման ժամկետների վերաբերյալ հարցին Համբարձումյանն ասել է. ««Վաճառողն Է գինը բարձրացնում։ Արտադրության գին գոյություն ունի, դա Էլ բարձրացրել են, իսկ մենք Էլ ջանում ենք, որ իջացնեն նորից»»,–գրում է թերթը։

Ինչպես գրում է թերթը, «Դերժավա» ընկերությունը զբաղեցնում է շոկոլադի շուկայի 23 տոկոսը և իրացման ծավալներով առաջինն է ՀՀ-ում՝ գերազանցելով անգամ «Գրանդ Քենդիի» ծավալները։

Տեղեկացնենք, որ վերոնշյալ ընկերությունն է, որ ներմուծում Է «Սնիկերս», «Մարս», «Կիթ-Կաթ», «Թվիքս» և այլ շոկոլադե սալիկներ։ Նշված շոկոլադե սալիկներն անցած տարեվերջին Էժանացան՝ 250-ից հասնելով 200-ի։ Սակայն վերջերս դրանք նորից թանկացան և այժմ վաճառվում են 230 դրամով։ -0-