Հայաստանում արձանագրվել է Կավասակիի սինդրոմի 2-րդ դեպքը. ԶԼՄ

10.06.2020, 18:43
Հայաստանում արձանագրվել է Կավասակիի սինդրոմի 2-րդ դեպքը. ԶԼՄ

Հայաստանում արձանագրվել է Կավասակիի սինդրոմի 2-րդ դեպքը. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Կավասակիի սինդրոմի ևս մեկ դեպք է արձանագրվել։ Այս մասինTert.am-ը տեղեկացել է Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի հետ զրույցում:

Загружается новость ... "Лево"

Նրա տեղեկացմամբ՝ նոր դեպքը գրանցվել է 9 տարեկան երեխայի մոտ։

«Երեխայի վիճակը սկզբում ծանր է գնահատվել, սակայն այս պահին կլինիկական բարելավվում է նկատվում։ Երեխան ստացել է բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցը, ինչով պայմանավորված վիճակը կայունացել է»,- հայտնել է Ալինա Նիկողոսյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին հայտնի դարձավ, որ ՀՀ-ում արձանագրվել է Կավասակիի սինդրոմի 1-ին դեպքը: Այն գրանցվել էր 4-ամյա երեխայի մոտ:

Ալինա Նիկողոսյանը նշեց, որ 4 տարեկան երեխան արդեն բուժվել է և դուրս է գրվել հիվանդանոցից, բայց նա շարունակելու է բժիշկների հսկողության տակ մնալ։

Կավասակիի սինդրոմի հիվանդության նշաններն են՝ տենդը, մաշկի ցանը, այտուցները, արյունոտ աչքերը, սրտամկանի դիսֆունկցիան, որովայնի ցավը, փորլուծությունը, և այլն:

Հայաստանում հունիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14103 դեպք, որոնցից 5226-ն` առողջացած, 227-ը` մահվան ելքով: -0-