Չորեքշաբթի` մայիսի 11–ի առավել ուշագրավ նորությունները

12.05.2016, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` մայիսի 11–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
Չորեքշաբթի` մայիսի 11–ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` մայիսի 11–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։

  • «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հայտարարել է, որ ծածանել է Արցախի դրոշը, քանի որ խաղաղություն է ուզում։
  • Արցախի ճանաչման անհրաժեշտություն դեռևս չկա, ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը, ապա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ հրապարակել է իր դիրքորոշումն ու եթե հետևեն նոր ոտնձգություններ և պատերազմ, ապա մենք ստիպված կլինենք գնալ այդ քայլին։ Դեռ նման անհրաժեշտություն չկա», – չորեքշաբթի ասաց Աբրահամյանը լրագրողներին: 

  • Թուրքական խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին սատարելու նպատակով երթ է անցկացվել Երևանի կենտրոնում։ Ցուցարարներն ուղերձ են փոխանցել ՄԱԿ–ի երևանյան գրասենյակի աշխատակցին։ 

  • Ազատ ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Մխիթար Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Դաղստանի Խասավյուրտ քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում։ 

  • Եվրոպայի հեռարձակման միությունը պատժամիջոցներ կսահմանի Հայաստանի հանրային հեռուստաընկերության նկատմամբ հայ երգչւհի Իվետա Մուկուչյանի վարքի պատճառով, ով նախօրեին «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում ֆան–գոտում ծածանել է Լեռնային Ղարաբաղի դրոշը։ -0-