628.49
6.83
528.1
+7
Եղանակը Երևանում
Հայ

Արցախի դրոշն Իվետա Մուկուչյանի ձեռքին կարող է թանկ արժենալ Հայաստանի համար

20:26
11 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպայի հեռարձակման միությունը պատժամիջոցներ կսահմանի Հայաստանի հանրային հեռուստաընկերության նկատմամբ հայ երգչուհի Իվետա Մուկուչյանի վարքի պատճառով, ով նախօրեին «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում ֆան–գոտում ծածանել է Լեռնային Ղարաբաղի դրոշը։

Իվետայի հետ` մինչև աշխարհի ծայրը. ՀՀ ԿԳ նախարարը պոետիկ տողեր է նվիրել «Եվրատեսիլի» հայ ներկայացուցչին>>

«EBU–ն և ռեֆերենտ խումբը վճռականորեն դատապարտում են մայիսի 10–ին առաջին կիսաեզրափակչի ուղիղ եթերի ժամանակ «կանաչ սենյակում» Լեռնային Ղարաբաղի դրոշը ծածանող Մուկուչյանի վարքը, և դրոշի հայտնվելը կորստաբեր են համարում «Եվրատեսիլի» վարկանիշի համար»,– ասվում է Facebook սոցցանցում EBU–ի պաշտոնական էջում հրապարակված հայտարարությունում։

Ռեֆերենտ խումբը որոշել է կանոններին համապատասխան պատժամիջոցներ սահմանել Հայաստանի հանրային հեռուստաընկերության նկատմամբ։ Դրանց բնույթը կորոշվի ոչ ուշ, քան հունիսին կայանալիք խմբի հաջորդ խորհրդակցության ժամանակ, ասվում է հայտարարությունում։

«Մենք իրազեկված ենք Լեռնային Ղարաբաղում տիրող լարված իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության պահպանման մասին։ Դրոշի հայտնվելն ուղիղ եթերում բավականին վիճելի ենք համարում և հայտարարում ենք, որ որևէ կազմակերպություն, հաստատություն, քաղաքական դրդապատճառներ, ընկերություններ, ապրանքանիշներ, սննդամթերք կամ ծառայություններ քարոզող ոչ մի ուղերձ շոուի ժամանակ չի թույլատրվում»,– նշում են կազմակերպությունում։

Այսպիսով, EBU–ն անընդունելի է համարում հայկական պատվիրակության կողմից մրցույթի կանոնների խախտումը, մասնավորապես, վերոնշյալ միջադեպի հետ կապված։ Խումբը նշում է, որ «Եվրատեսիլ 2016» մրցույթի կանոնների հետագա խախտումը կարող է հանգեցնել մասնակցի որակազրկմանն այս տարի կամ հաջորդ միջոցառումներում։

Նախօրեին Իվետա Մուկուչյանն անցել է մրցույթի եզրափակիչ LoveWave երգով։

«Եվրատեսիլ 2016»–ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14–ին։ Յուրաքանչյուր կիսաեզրափակչից եզրափակիչ դուրս կգա 10–ական մասնակից։ «Եվրատեսիլի» հիմնադիր երկրները` Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Բրիտանիան, ինչպես նաև հյուրընկալ երկիրը` Շվեդիան ավտոմատ կերպով անցնում են եզրափակիչ։ -0-
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:40
12 Ապրիլի 2021
ARMONIA 2021-ը փնտրում է աշխարհի հայ երիտասարդ տաղանդների (ՖՈՏՈ)
Երաժշտական տաղանդներին կգնահատի միջազգային մասշտաբի ժյուրին, իսկ հաղթողները կստանան դրամաշնորհներ. ՖՈՏՈ
14:55
05 Մարտի 2021
Հայաստանն այս տարի չի մասնակցի «Երվատեսիլ» երգի միջազգային մրցույթին
Հայաստանն այս տարի չի մասնակցի «Երվատեսիլ» երգի միջազգային մրցույթին, հայտնի են պատճառները
14:20
02 Մարտի 2021
Սենսացիոն կատարում. 16-ամյա Գարիկ Զաբելյանի ցնցող ելույթը ոտքի է հանել ռուսական շոուի ժյուրիի բոլոր 100 անդամներին (ՎԻԴԵՈ)
Սենսացիոն կատարում. 16-ամյա Գարիկ Զաբելյանի ցնցող ելույթը ոտքի է հանել ռուսական շոուի ժյուրիի բոլոր 100 անդամներին. ՎԻԴԵՈ
14:03
20 Հունվարի 2021
Թուրքիան ԱՄՆ–ի հետ ստորագրած համաձայնագրով ստացել է իրավունքներ տարածաշրջանի քրիստոնեական ժառանգության նկատմամբ. ԱՄՆ–ի հայերն ու հույները վրդովված են
Թուրքիան ԱՄՆ–ի հետ ստորագրած համաձայնագրով ստացել է իրավունքներ տարածաշրջանի քրիստոնեական ժառանգության նկատմամբ. ԱՄՆ–ի հայերն ու հույները վրդովված են
22:19
17 Դեկտեմբերի 2020
Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը ճանաչվել է ոչ նյութական մշակու¬թային ժառանգության․ ՅՈՒՆԵՍԿՕ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառվել է Հայաստանի և Իրանի կող­մից համատեղ ներկայացված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտը
13:30
12 Դեկտեմբերի 2020
Մահացել է հայտնի դերասան Վալենտին Գաֆտը. նա 85 տարեկան էր
Մահացել է հայտնի դերասան Վալենտին Գաֆտը. նա 85 տարեկան էր
14:26
11 Դեկտեմբերի 2020
Կյանքից հեռացել է դերասան Տիգրան Գևորգյանը
Կյանքից հեռացել է դերասան Տիգրան Գևորգյանը
22:10
10 Դեկտեմբերի 2020
Շուրջ 150 գիտնականներ դիմել են Վատիկանին․անհրաժեշտ է փրկել Արցախի մշակութային ժառանգությունը
Աշխարհի տարբեր երկրների գիտական հաստատությունների շուրջ 150 ներկայացուցիչների և գիտնականների ստորագրությամբ խնդրագիր է ներկայացվել Պապական աթոռի պետքարտուղարությանը՝ Արցախի մշակութային ժառանգության փրկության առնչությամբ
16:14
08 Դեկտեմբերի 2020
Հայ դաշնակահարների դուետը հաղթել է «Պուտրա» դաշնակահարների միջազգային մրցույթում
Արթուր Գրիգորյան և Արմեն Պուչինյան դուետը «Պուտրա» դաշնակահարների միջազգային առցանց մրցույթում «Դաշնամուրային դուետ» անվանակարգում արժանացել է 1-ին մրցանակին
10:00
02 Դեկտեմբերի 2020
Հայկական ջազի ֆենոմենը. իմպրովիզի անսպառ երևակայություն
Ձեզ ենք փոխանցում Երկիր մոլորակի ամենագրավիչ և առեղծվածային երաժշտական ժանրերից մեկի՝ ջազի սվինգային ռիթմը և աննկարագրելի դրայվը
12:52
24 Նոյեմբերի 2020
Հայ Առաքելական եկեղեցին կզբաղվի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով
Հայ Առաքելական եկեղեցին կզբաղվի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով
10:53
23 Նոյեմբերի 2020
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Արցախին նվիրված ստեղծագործողություն է կատարել (ՎԻԴԵՈ)
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Արցախին նվիրված ստեղծագործողություն է կատարել. ՎԻԴԵՈ