ՌԴ–ում կանցկացվեն Հայկական մշակույթի օրեր․ Լավրով
21.05.2025,
14:25
Անցյալ տարի կազմակերպվել է ավելի քան 700 տարբեր միջոցառում, ասաց Լավրովը

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերին Ռուսաստանում կանցկացվեն Հայկական մշակույթի օրեր, հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Անցյալ տարի կազմակերպվել է ավելի քան 700 տարբեր միջոցառում, այսինքն՝ օրական գրեթե 2 մշակութային միջոցառում», - ասաց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում ՀՀ ԱԳ նախարար արարատ Միրզոյանի հետ ընդլայնված հանդիպման ժամանակ։