Խուճուճ Հովոն վերադառնում է 10 տարի դադարից հետո․ նկարահանվում է մինի–սերիալ՝ «Անպարտելի» (ՎԻԴԵՈ)
23.06.2025,
13:31
Դերասան Հովhաննես Ազոյանը 10 տարի դադարից հետո վերադառնում է էկրաններ․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երկար տարիների դադարից հետո Հովանես Ազոյանը նկարահանվում է Kinodaran-ի նոր նախագծում, հայտնում են Kinodaran-ից։
Զրույցի ընթացքում Kinodaran-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը ասաց․ «Երբ դերասանը երկար տարիներ լռում ա, նա կամ մոռացվում ա, կամ վերադառնում ա ավելի ուժեղ: Սա վստահաբար երկրորդ տարբերակն ա լինելու»։
Սերիալի նկարահանումները սկսված են, բայց մանրամասները դեռ փակ են:
Սա պարզապես վերադարձ չէ։ Սա՝ իրադարձություն է։
Դերասանական կազմում` A’Chilla, Հովհաննես Ազոյան։