The Weeknd–ը թողարկել է նոր տեսահոլովակ՝ հայկական մշակույթի տարրերով (ՎԻԴԵՈ)
08.06.2025,
11:24
Խաչքարեր, Անահիտ աստվածուհու կերպարը․ Grammy–ի բազմակի դափնեկիր, կանադացի երգիչ The Weeknd-ը թողարկել է Baptized In Fear երգի տեսահոլովակը․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Grammy–ի բազմակի դափնեկիր, կանադացի երգիչ The Weeknd-ը (Abel Makkonen Tesfaye) թողարկել է Baptized In Fear երգի տեսահոլովակը։
Հոլովակում կան հայկական մշակույթի տարրեր՝ եկեղեցի, ավանդական խաչքար, ինչպես նաև Անահիտ աստվածուհու կերպարը։
Մեկ օրում տեսահոլովակն արդեն դիտել է 1,5 մլն մարդ։