Շառլ Ազնավուրի 5 գլխավոր երգերը, որոնք կհուզեն մինչև հոգու խորքը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 101–ամյակն է։
Ազնավուրը հռչակավոր երգիչ էր, հայտնի հումանիստ և իսկական հայ։ Նրա երաժշտությունը դուրս է գալիս սերունդների սահմաններից և նրան դարձնում հզոր կերպար ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
Կիսվում ենք Ազնավուրի ամենահայտնի երգերով.
Une vie d'amour - Շառլ Ազնավուրի ամենահայտնի երգերից մեկը, որը կատարվել է ֆրանսիացի երգչուհի Միրեյ Մատյոյի հետ միասին։ Այն գրվել է հատուկ Ալեքսանդր Ալովի և Վլադիմիր Նաումովի «Թեհրան-43» ֆիլմի համար։
La Bohème - Այս երգը ստեղծվել է 1965 թվականին «Ջիջի» օպերետի համար: Ժորժ Գետարին հավակնում էր կատարել այն, բայց ի վերջո այն ձայնագրեց անձամբ Ազնավուրը։ Երգի երկու տարբերակներն էլ հաջողություն ունեցան և ճանաչում ստացան։
She - Երգը ձայնագրվել է մի քանի լեզուներով՝ ֆրանսերեն («Tous les visages de l'amour»), անգլերեն («She»), գերմաներեն («Sie»), իտալերեն («Lei») և իսպաներեն («Es»)։ Նրա ժողովրդականությունը մեծացավ Դասթին Հոֆմանի մասնակցությամբ «Անձրևի մարդը» ֆիլմի շնորհիվ։
Que c'est triste Venise - Վենետիկին նվիրված երգ, որը գրվել է բանաստեղծուհի Ֆրանսուազա Դորինի համահեղինակությամբ 1974 թվականին։ Ավելի ուշ իտալացի բանաստեղծուհի Ջուլիա Նիկոլաին «Como è trieste Venezia» բանաստեղծությունը նվիրել է Ազնավուրին՝ ի նշան այս երգի։
Il faut savoir - Թողարկվել է 1961 թվականին, այս երգը անմիջապես ձեռք է բերել ժողովրդականություն՝ դառնալով թիվ մեկ հիթը Ֆրանսիայում: Նա առաջին հորիզոնականում էր 15 շաբաթ։