«Սատանան կրում է Prada» ֆիլմը վերադառնում է․ հայտնի է, թե երբ կթողարկվի կուլտային ֆիլմի շարունակությունը

23.05.2025, 17:15
Հայտնի է դարձել, որ «Սատանան կրում է Prada» (Devil wears Prada) կուլտային ֆիլմի շարունակություն կունենա
«Սատանան կրում է Prada» ֆիլմը վերադառնում է․ հայտնի է, թե երբ կթողարկվի կուլտային ֆիլմի շարունակությունը

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայտնի է դարձել, որ «Սատանան կրում է Prada» (Devil wears Prada) կուլտային ֆիլմի շարունակություն կունենա։

Ինչպես հայտնում է kp.ru–ն, «Սատանան կրում է Prada 2»-ը կթողարկվի 2026 թվականի մայիսի 1-ին:

2024 թվականի ամռանը հայտնի դարձավ, որ Disney Studios-ը սկսել է ֆիլմի շարունակության ստեղծումը: Գլխավոր կերպարներին, ամենայն հավանականությամբ, կմարմնավորեն առաջին մասի աստղերը՝ Էն Հեթուեյը և Մերիլ Սթրիփը։

Ըստ սյուժեի, «Podium» ամսագիրը դժվար ժամանակներ է ապրում։ Հրատարակությունը դադարել է շահույթ ստանալ, և միայն մեկ բան կարող է փրկել անխուսափելի սնանկացումից. գլխավոր խմբագիր Միրանդա Փրիսթլին պետք է պայմանագիր կնքի թանկարժեք ապրանքանիշի հետ։ Բայց խնդիրն այն է, որ այդ ապրանքանիշը ղեկավարում է նրա նախկին ենթակա Էմիլին։ Հենց այն Էմիլին է, որը Փարիզ չգնաց։

Կուլտային ֆիլմը թողարկվել է 2006 թվականին։ Այն նկարահանվել է Լորեն Վայսբերգերի համանուն գրքի հիման վրա։